Շատ մոտ ենք վերջնական կարգավորմանը․ Թրամփի ներկայացուցիչը հայտարարել է, որ ՀՀ-ն և Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

ԱՄՆ նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց, ավագ խորհրդականը և օգնական Սթիվ Ուիթկոֆը Breitbart News-ի հետ զրույցում հայտարարել է, թե, հավանաբար, Աբրահամյան համաձայնագրերի ընդլայնում տեղի կունենա մի քանի ամիսների, այլ ոչ թե տարիների ընթացքում։

«Մեծ էներգիա կա։ Բոլորը կենտրոնացած են այս «մեծ տղաների գործարքների» ուղղությամբ՝ Իրան, Ռուսաստան-Ուկրաինա և Գազա, բայց այդ ընթացքում մենք առաջընթաց ենք գրանցում երկրներին Աբրահամյան համաձայնագրերին ներգրավելու ուղղությամբ»,- ասել է նա։

Ուիթկոֆը կանխատեսել է, որ շուտով Աբրահամյան համաձայնագրերին կարող են միանալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Լիբանանը և Սիրիան։  Որպես հնարավոր գործընկեր՝ նա հիշատակել է նաև Լիբիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը։

«Դա կարող է տեղի ունենալ, ես խոսում եմ Աբրահամյան խաղաղության համաձայնագրերին երկրների միանալու մասին, դա կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Մենք կարծում ենք, որ շատ-շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների կարգավորմանը՝ վերջնական կարգավորմանը։ Կարծում եմ՝ երկուսն էլ կարող են պատրաստ լինել միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Այսպիսով, սա նախագահի համար հսկայական նախաձեռնություն է։ Սա նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»,- ասել է Թրամփի բանագնացը։

Նա վստահություն է հայտնել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում չորս կամ հինգ, գուցե վեց երկիր միանա այս համաձայնագրերին, և դա «մեծ ազդանշան կլինի նախագահ Թրամփի արտաքին քաղաքականության նախաձեռնությունների մասին՝ աշխարհում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»։

Հավելենք, որ Աբրահամյան համաձայնագրերը երկկողմանի համաձայնություններ են արաբա-իսրայելական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք ստորագրվել են Իսրայելի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Բահրեյնի միջև 2020 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման առաջին ժամկետում։ Ըստ փաստաթղթի՝ երկրները հաստատում են դիվանագիտական հարաբերություններ, ճանաչում միմյանց ինքնիշխանությունը։

Լրատվամիջոցներում էլ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Իսրայելը բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցություն հաստատելու, Բաքվին Աբրահամի համաձայնագրերում ներառելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի