Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան չի ցանկանում «Երրորդ համաշխարհային պատերազմ» Ուկրաինայի պատճառով

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը չի ցանկանում «Երրորդ համաշխարհային պատերազմ» սկսել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով և խոստացել է հանրաքվեներ անցկացնել հիմնական հարցերի շուրջ՝ հեռուստատեսային ելույթում ներկայացնելով իր նպատակները նախագահի լիազորությունների ժամկետի առաջիկա երկու տարիների համար։

Մակրոնը, որն իշխանության է եկել 2017 թվականին՝ խոստանալով արմատական ​​փոփոխություններ, կհեռանա պաշտոնից 2027 թվականին՝ Սահմանադրությամբ թույլատրված առավելագույն երկու ժամկետով պաշտոնավարելուց հետո, գրում է France 24-ը։

Ըստ հրապարակման՝ անցած տարվա ընթացքում Մակրոնը երբեմն անհաջողության է մատնվել, հատկապես այն բանից հետո, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նրա որոշումը հակառակ արդյունք տվեց՝ ծայրահեղ աջ կուսակցությունը դարձնելով խորհրդարանում ամենամեծը, իսկ իր սեփական կուսակցությունը՝ փոքրամասնություն։

Սակայն Մակրոնը վերջին ամիսներին վերականգնել է իր թափը, որին նպաստել է միջազգային ասպարեզում նրա ներկայությունը, քանի որ նա ձգտում է վերջ դնել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետևանքով սկսված երեք տարվա պատերազմին։

«Մենք պետք է օգնենք Ուկրաինային պաշտպանվել, բայց մենք չենք ուզում սկսել Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է Մակրոնը երեք ժամից ավելի տևած հարցազրույցում։

«Պատերազմը պետք է դադարեցվի, և Ուկրաինան պետք է լինի բանակցությունների համար լավագույն հնարավոր իրավիճակում։ Նույնիսկ ուկրաինացիներն ունեն այն հեռատեսությունը, որ ասեն՝ իրենք չունեն 2014 թվականից ի վեր գրավված ամեն ինչ վերադարձնելու կարողություն»,- հավելել է նա՝ նկատի ունենալով Ղրիմի թերակղզու՝ Ռուսաստանի կողմից բռնակցումը։

Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է սկսել քննարկումներ այլ եվրոպական երկրների հետ՝ իրենց տարածքում միջուկային զենքով զինված ֆրանսիական ռազմական ինքնաթիռներ տեղակայելու վերաբերյալ, ինչպես դա անում է Միացյալ Նահանգները։

«Ամերիկացիները ռումբեր ունեն Բելգիայի, Գերմանիայի, Իտալիայի, Թուրքիայի ինքնաթիռներում։ Մենք պատրաստ ենք սկսել այս քննարկումը։ Ես շրջանակը շատ կոնկրետ ձևով կսահմանեմ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում»,- նշել է նա։

Բացի այդ, Մակրոնըն հայտարարել է, որ կողմ է նույն օրը մի քանի հանրաքվե անցկացնելուն, որպեսզի ընտրողները որոշում կայացնեն Ֆրանսիայի սոցիալական և տնտեսական «բարեփոխումների» վերաբերյալ։

«Ես ուզում եմ, որ մենք կազմակերպենք մի շարք խորհրդակցություններ»,- նշել  է նա՝ հավելելով, որ քվեարկությունները տեղի կունենան առաջիկա ամիսներին մեկ օրվա ընթացքում և կանդրադառնան «խոշոր» տնտեսական և սոցիալական բարեփոխումներին։ Հանրաքվեները կարող են նաև անդրադառնալ սոցիալական բարեփոխումներին, ինչպիսիք են 15 տարեկանից փոքր անձանց համար սոցիալական ցանցերին հասանելիությունը և օժանդակ մահացությունը։

Այնուամենայնիվ, Մակրոնը մերժել է ներգաղթի հարցերը համաժողովրդական քվեարկության դնելու գաղափարը՝ չնայած աջերի և ծայրահեղ աջերի բազմաթիվ կոչերին։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ մինչ Մակրոնը պետք է հեռանա 2027 թվականին՝ երկու անընդմեջ ժամկետից հետո, տեսականորեն նա կարող է վերադառնալ 2032 թվականին, ինչը նախկինում ոչ մի ֆրանսիացի առաջնորդ չի արել։

Հեռուստամարաթոնի ավարտին նա ասել է, որ դեռևս չի մտածել 2027 թվականից հետո իր քաղաքական ապագայի մասին, և որ ամենօրյա աշխատանքում մտածում է միայն Ֆրանսիայի մասին։

«Երբ ավարտեմ [ներկայիս ժամկետը], կմտածեմ հաջորդի մասին։ Այդ ժամանակ կկարողանամ պատասխանել ձեզ։ Բայց այսօր ես դրա մասին չեմ մտածում»,- հայտարարել է Մակրոնը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի