Ուկրաինան հարվածել է Թաթարստանում նավթամղիչ կայանին
Քաղաքականություն
19.11.2026 | 12:16
Նոյեմբերի լույս 19-ի գիշերը Ուկրաինան հարվածել է Թաթարստանին, ենթադրաբար, «Կալեյկինո» նավթամղիչ կայանին, գրում է Current time-ը։
Նավթամղիչ կայանի վրա հարձակման մասին գրել են ուկրաինական Exilenova+ և Supernova+ մոնիթորինգային ալիքները։
Astra-ն հայտնում է, որ տեղի բնակիչները պայծառ բռնկումներ են նկատել Կալեյկինո գյուղի մերձակայքում, որտեղ գտնվում է կայանը։
«Կալեյկինո» նավթամղիչ կայանը խողովակաշարերի մայրուղային համակարգի խոշոր հանգույցներից է և պատկանում է «Տրանսնեֆտ-Պրիկամյե» ընկերությանը։ Այն գտնվում է Ուկրաինայից շուրջ 1300 կմ հեռավորության վրա։
Ուկրաինան կայանի վրա հարձակվել էր նաև 2026 թվականի փետրվարին։ Այդ ժամանակ հրդեհ էր բռնկվել 50 հազար խորանարդ մետր տարողությամբ երկու պահուստարաններում։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի, Լիպեցկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տուլայի մարզերի և Թաթարստանի տարածքներում ուկրաինական 53 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

