Խոշտանգման փաստով իրականացվող քննությունն արդեն խախտում է ողջամիտ ժամկետները․ ՀՔԱՎ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

2025թ․-ի հունվարին իրավունքների պաշտպանության համար ՀՔԱՎ գրասենյակ էր դիմել Լոռու մարզի բնակիչ Վ․Մ․-ն, ում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատակիցները բաժնում ենթարկել էին ֆիզիկական բռնության՝ ինքնախոստովանություն կորզելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները, չհասնելով իրենց նպատակին, առանց որևէ իրավական հիմնավորման հաջորդ օրը Վ․Մ․-ին ազատ էին արձակել։

ՀՔԱՎ-ի իրավաբանական բաժնի համակարգող, փաստաբան Անի Չատինյանը ստանձնել է Վ․Մ․-ի իրավունքների պաշտպանությունը։ 2025թ․ հունվարի 15-ին Ա․Չատինյանը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան բողոք էր ներկայացրել՝ ոչ իրավաչափ ճանաչելու Վ․Մ․-ի ձերբակալության մասին որոշումը, որը հունվարի 24-ին բավարարվել էր։

Հունվարի 10-ին ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելուց ի վեր՝ արդեն տուժողի կարգավիճակում Վ․Մ․-ն ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել, և վարույթն իրականացնող քննիչը վերջինիս ծանոթացրել է դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ։ Համաձայն չլինելով եզրակացությանը՝ Վ․Մ․-ի ներկայացուցիչ, Կազմակերպության փաստաբան Սամսոն Գալստյանի կողմից ներկայացվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդություն, սակայն մինչ օրս ո՛չ տուժողը, ո՛չ էլ ներկայացուցիչը փորձաքննություն նշանակելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում չեն ստացել։

Դեպքից 5 ամիս անց դեռևս չեն իրականացվել անհետաձգելի և կարևոր քննչական ու դատավարական գործողություններ, մասնավորապես առերես հարցաքննություններ և անհրաժեշտ փորձաքննություններ։

Այսպիսով արձանագրում ենք, որ այս գործի շրջանակներում արդեն խախտված են գործի քննության ողջամիտ ժամկետները և անտեսվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։