«Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից ազատագրումն» ուրախացրել է Իրանին»․ Իրանի ԳՇ պետը՝ Ադրբեջանի ՊՆ ղեկավարին 

Լուրեր

10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Հոսեյն Բաղերիի հետ։ Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը։ 

Մասնավորապես, Իրանի ԳՇ պետն ասել է, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն շատ պատմական, կրոնական, լեզվական նմանություններ, և Իրանի նպատակն է՝ զարգացնել հարևանների հետ հարաբերությունները՝ դեմ լինելով որևէ օկուպացիայի։ 

«Մենք միշտ ուրախ ենք տեսնել մեր ադրբեջանցի եղբայրներին, քանի Իրանի ամբողջ ժողովուրդը մտերիմ է զգում Ադրբեջանի մուսուլման ժողովրդին»,- ասել է Բաղերին։ 

Անդրադառնելով օկուպացիայի դեմ Իրանի քաղաքականությանը՝ իրանցի բարձրաստիճան զինվորականն ասել է․ «Ադրբեջանի տարածքների «օկուպացիայից ազատագրումը», որը տեղի է ունեցել երեք տասնամյակ անց, ուրախացրել է Իսլամական հեղափոխության գերագույն հոգևոր առաջնորդին և Իրանի ժողովրդին»։

Հավելենք, որ Իրան կատարած երկօրյա այցի ընթացքում Զաքիր Հասանովը հանդիպելու է բարձրաստիճան ռազմական և քաղաքական գործիչների հետ։ Այցի հիմնական նպատակն է՝ զարգացնել ու խորացնել համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտներում։

Էմմա Չոբանյան