COVID-19. ԵՄ-ն զբոսաշրջիկների համար նոր կանոններ է սահմանել

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ԵՄ իշխանությունները COVID-19 համաճարակի ժամանակաշրջանում ճանապարհորդների համար նոր կանոններ են սահմանում։ Այժմ ճանապարհորդների իրավունքները կախված են լինելու նրանց անհատական սանիտարական կարգավիճակից, այլ ոչ թե նրանից, թե որ տարածաշրջանում են ապրում, ասվում է ԵՄ խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նոր հաստատված հանձնարարականի համաձայն՝ COVID-19-ի դեմ պայքարի միջոցները պետք է կիրառվեն՝ հաշվի առնելով անձի կարգավիճակը, այլ ոչ թե իրավիճակը տարածաշրջանային մակարդակում, բացառությամբ այն տարածքների, որտեղ կորոնավիրուսով վարակման դեպքերը շատ բարձր մակարդակի վրա են։

«Սա նշանակում է, որ ճանապարհորդի COVID-19-ի դեմ պատվաստման, թեստավորման կամ առողջացած լինելու կարգավիճակը, որը հաստատված է COVID-19-ի մասին ԵՄ-ի գործող թվային վկայականով, պետք է լինի վճռորոշ գործոն»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ։

Այս մոտեցումը կկիրառվի ԵՄ տարածքով մարդկանց տեղաշարժի, ինչպես նաև դրա սահմաններից դուրս քաղաքացիների ճանապարհորդությունների պարագայում։

ԵՄ անդամ երկրներին ուղղված հանձնարարականն ուժի մեջ կմտնի 2022 թվականի փետրվարի 1-ից՝ նույն օրը, ինչ COVID-19 թվային վկայագրերի կանոնակարգը փոփոխող ենթաօրենսդրական ակտը: ԵՄ COVID-ի թվային վկայական չունեցող անձանցից կարող է պահանջվել թեստավորվել մինչև ժամանելը կամ ժամանելուց ոչ ուշ, քան 24 ժամ հետո:

Տաթև Ֆռանգյան