Ուկրաինայի դեմ պատերազմը կհանգեցնի կործանարար հետևանքների. Amnesty International

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա «սպառնում է խաթարել աշխարհաքաղաքական զսպումների և հավասարակշռության ողջ համակարգը՝ անկանխատեսելի հետևանքներով մարդու իրավունքների համար ամբողջ աշխարհում։ Այս մասին ասվում է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքն արդեն իսկ ազդում է միլիոնավոր մարդկանց իրավունքների վրա այդ երկրում և դրա սահմաններից դուրս, իսկ իրական ռազմական գործողությունների հետևանքներն ավելի կործանարար կլինեն, նշել է Amnesty International-ը (AI):

«Ուկրաինայի նորագույն պատմությունը նշանավորվում է Դոնբասում ռուսական զորքերի մասնակցությամբ հակամարտությամբ և Ղրիմի անօրինական բռնակցմամբ: Երկու վայրերում էլ ընտանիքներ և ամբողջ համայնքներ քայքայվել են, զինված մարդիկ անպատիժ կերպով ոտնահարել են խաղաղ բնակիչների իրավունքները»,- մատնանշել է AI-ի գլխավոր քարտուղար Անյես Կալամարը, ում խոսքերը մեջբերված են կազմակերպության կողմից հունվարի 28-ին հրապարակված հաղորդագրությունում։

Կալամարը նախազգուշացրել է թե՛ տարածաշրջանի մարդկանց կյանքին, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքներին սպառնացող վտանգի, բնակչության կենսապահովման հնարավոր զրկանքների և սննդի հնարավոր լուրջ պակասի մասին: Բացի այդ, զինված հակամարտությունը փախստականների զանգվածային տեղահանումներ առաջացնելու ներուժ ունի, ասվում է հայտարարության մեջ։

«Սարսափելի է պատկերացնել, թե ինչ մասշտաբների կարող է հասնել միգրացիոն ճգնաժամը Ուկրաինայում ռազմական գործողությունների սրման դեպքում: Դա կլինի հումանիտար աղետ մայրցամաքային մասշտաբով, երբ միլիոնավոր փախստականներ պաշտպանություն կփնտրեն հարևան եվրոպական երկրներում»,- ասել է Կալամարը։

Amnesty International-ը հիշեցրել է, որ ռուսական զորքերը վերջին տարիներին խախտել են միջազգային իրավունքը այլ ռազմական հակամարտություններում, մասնավորապես՝ Սիրիայում, և դրա համար պատասխանատվություն չեն կրել: Այս առումով կազմակերպությունը չափազանց մտահոգված է Ուկրաինայում պատերազմի դեպքում դրանց կրկնության հավանականությամբ։

Տաթև Ֆռանգյան