Դե ասեք՝ քանի հոգի էր 5000 դրամով տուգանվում ու քանիսը՝ 500 հազարով. Վարդևանյանը՝ Արմեն Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.11.2026 | 10:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 19-ի դրությամբ
19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է հանել ճանապարհային երթևեկության խախտումների դեպքում կիրառվող տուգանման բալային համակարգը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը հանձնաժողովում ներկայացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Անդաստիարակները չեն միայն, որ բալեր են կորցնում, առավելապես հենց նորմալ վարորդներն են իրենց բալերից տուժում»,- նշեց Վարդևանանը:

«Ասվում է տուգանքի չափի նվազեցում է տեղի ունեցել… Խնդիրը ոչ թե 500 000 դրամի տուգանք էր, այլ 5 000, 10 000, 20 000 դրամի տուգանքների շատ կիրառումն էր, ինչը սոցիալական խնդիր առաջացնող հանգամանք է…

Դե ասեք վիճակագրական տվյալը՝ քանի՞ հոգի էր 5000 դրամով տուգանվում ու քանիսը՝ 500 հազարով.»,- նշեց Վարդևանյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանին:

Հանձնաժողովում երկար քննարկումից հետո նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

Մանրամասները՝ տեսանյութում: