Քսանվեց իտալացի խորհրդարանականներ կոչ են ստորագրել Դրագիի կառավարությանը, որպեսզի այն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ռազմագերիներին և երկրում պահվող հայ քաղաքացիական անձանց ազատ արձակելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ասկանյուզ» գործակալությունը։ «Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին տիրող իրավիճակը մնում է լարված՝ ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի …

