Գներն աճում են ավելի արագ, քան տնտեսությունը. 2021-ը՝ թվերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Երկնիշ տնտեսական աճ չունեցանք, բայց ճգնաժամային տարվանից հետո տնտեսությունը դանդաղ վերականգնման միտումներ է ցույց տալիս։ 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշի 7․5% անկումից հետո արդեն հաջորդ տարվա՝ 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է ընդամենը 5․8%-ով։ Սրանք Վիճակագրական կոմիտեի տվյալներն են։

Տնտեսագետ Արմեն Քթոյանը նշում է՝ 1 տարում տնտեսության լիարժեք վերականգնման սպասելիքներ չկային էլ։

«Հիմնական գնահատականներով՝ ՀՀ տնտեսությունը նախաճգնաժամային մակարդակի կարող է հասնել միայն այս տարվա երկրորդ կեսին։ Եթե համեմատում ենք նրա հետ, որ տնտեսությունը կարող էր և չվերականգնվել կամ շարունակվեր նախորդ տարվա 7․5% անկումը, դրա համեմատությամբ՝ ունենք առաջընթաց։ Այսինքն՝ տնտեսությունն ինչ-որ միջին սցենարով, դանդաղ տենպերով վերականգնվում է։ Սա նշանակում է, որ տնտեսությունը դեռ լիարժեքորեն չի վերականգնվել, և վերականգնման տեմպերն արագ չեն»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ աճի դանդաղ տեմպը բխում է մեր երկրի հնարավորություններից․ արագացնելու համար պետք է խթան ունենալ, օժանդակ ռեսուրսներ, որոնք մենք չունենք։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ տարվա ընթացքում ամենամեծ աճը գրանցվել է առևտրաշրջանառության ոլորտում՝ 17․7%: Արտահանումն աճել է 19.1%-ով, ներմուծումը՝ 16․9%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը, 9․9%-ով, առևտրի շրջանառությունը՝ 7․5%-ով, շինարարության ծավալը՝ 7․4%-ով։ Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7․6%-ով։ Աշխատավարձն առավելապես աճել է մասնավոր ոլորտում՝ 8․4%-ով, իսկ պետական հատվածում՝ 5․2%-ով։ 2021 թվականին անկում է գրանցվել 2 ոլորտներում՝ գյուղատնտեսություն և էլեկտրաէներգիայի արտադրություն։ Արմեն Քթոյանի խոսքով՝ գյուղատնտեսական որոշ արտադրությունների գծով հողատարածքների նվազում է արձանագրվել, որն այս անկման գլխավոր պատճառն է։

«Գյուղատնտեսությունը խնդրահարույց ոլորտ է, և գյուղատնտեսությունում մեծածավալ չօգտագործվող ռեսուրս կա, չօգտագործվող տարածքներ, որոնք եթե շրջանառության մեջ բերվեն, մենք լուրջ ներուժ ունենք, և աշխատանքի արտադրողականությունը բավականին ցածր է»,- ասաց տնտեսագետը։

Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի արտադրությանը, մասնագետը նշում է՝ թեև անկումը փոքր է՝ 0․6%, այնուամենայնիվ, ոլորտում կան խնդիրներ, որոնցից մեկն ատոմակայանի երկարատև կանգն էր։

«Տնտեսությունը դեռևս լիարժեքորեն չի վերականգնվել, էլեկտրաէներգիա սպառող շատ ու շատ հզորություններ իրենց լրիվ կարողություններով չեն գործում։ Պատճառներից մեկն էլ դա է»,- ընդգծեց Քթոյանը։

Նրա խոսքով՝ ոչ միայն պետք է նայել թվերին, այլև աճի կառուցվածքին։ Տնտեսության զարգացումը պետք է ապահովի տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունը, իսկ մեզ մոտ դրա աճի տեմպն այդքան էլ բարձր չէ։

«Արդյունաբերությունում ունենք աճ՝ 3,3%, բայց դրա զգալի մասը պայմանավորված է հանքագործությամբ։ Հանքագործության ոլորտում երկնիշ աճ կա, գների բարձր մակարդակով պայմանավորված՝ մշակող արդյունաբերությունում աճի տեմպերը շատ ավելի համեստ են»,- մանրամասնեց տնտեսագետը։

Քթոյանի կարծիքով՝ տնտեսության մեջ ունենք գլոբալ խնդիրներ, որոնք վերաբերում են Հայաստանի մրցունակությանն ու ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անժելա Պողոսյան