Ստուգումներ մարտական հենակետերում
N զորամասի պահպանության տեղամասում փետրվարի 2-ին իրականացվել են ստուգայցեր․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Զորամիավորման հրամանատարական կազմը ստուգել է մարտական հենակետերում իրականացվող ինժեներական աշխատանքների ընթացքը, դիրքապահների պատրաստվածությունն ու մարտական խնդիրների իմացությունը, բարոյահոգեբանական վիճակը։ Անձնակազմը հրահանգավորվել է ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։