Ուկրաինան բացառել է Դոնբասին հատուկ կարգավիճակի տրամադրումը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները չեն ստանա հատուկ կարգավիճակ, ինչպես կցանկանար Կրեմլը։ Այս մասին Rzeczpospolita-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան, փոխանցում է УНН-ը։

Կուլեբային հարցրել են՝ պատրա՞ստ է Ուկրաինան հատուկ կարգավիճակ տալ օկուպացված Դոնեցկի և Լուգանսկի շրջաններին, որպեսզի նրանք «իրականում վետոյի իրավունք ստանան Ուկրաինայի իշխանությունների ռազմավարական որոշումների վրա»։

«Ուկրաինայի ոչ մի շրջան իրավունք չի ունենա վետո դնել համազգային որոշումների վրա։ Հետևաբար, չի լինի հատուկ կարգավիճակ, ինչպես պատկերացնում է Ռուսաստանը, չի լինի վետո: Մենք ապակենտրոնացման շատ խորը բարեփոխում ենք իրականացնում, պատրաստ ենք աշխատել մինսկյան պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ։ Բայց Մինսկի պայմանավորվածությունները սկսվում են անվտանգության խնդիրներից։ Այնտեղ քաղաքական մասը միայն երկրորդ տեղում է։ Ուստի բոլորն առաջին հերթին պետք է կենտրոնանան անվտանգության վրա»,- ասել է պաշտոնյան։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ եթե Ռուսաստանը բարեխղճորեն գործի, ապա անվտանգության ներկայիս ճգնաժամը հնարավոր է հաղթահարել դիվանագիտական ճանապարհով։ Միաժամանակ, ներկա պայմաններում Ուկրաինան չպետք է գնա զիջումների, ընդգծել է Կուլեբան։

Տաթև Ֆռանգյան