«Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստ է նշանակվել։ Ինչպես տեղեկացնում է պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ Առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Միսակյանը, հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը, արտահերթ դատական նիստ է նշանակել այսօր, ժամը՝ 14:00-ին: Հիշեցնենք՝ երեկ ՍԴ-ն հրապարակեց պատգամավորական անձեռնմխելիության մասով կայացրած որոշումը, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ …

