Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ուկրաինան պատրաստվում էին հայտարարել նոր եռակողմ միության մասին․ Կուլեբան մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և Ուկրաինան պատրաստվում էին հայտարարել պետությունների միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին։ Այս մասին պետք է հայտարարվեր Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի վարչապետներ Բորիս Ջոնսոնի և Մաթեուշ Մորավիեցկու՝ Կիև կատարելիք այցի ժամանակ։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի և Ուկրաինայի միջև համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մասին տեղեկությունը, բացել է գաղտնիության շղարշը և մի քանի փաստ պատմել այդ դաշինքի մասին, գրում է Unian-ը։

Facebook-ի իր էջում Կուլեբան գրել է, որ այս եռակողմ միության ստեղծման նախաձեռնողը Ուկրաինան է։

«Ես երախտապարտ եմ գործընկերներին և ընկերներին՝ Լիզ Թրասին և Զբիգնև Ռաուին, որոնք արագ արձագանքեցին, և երեք երկրների ԱԳ նախարարությունների գծով եռակողմ աշխատանքը սկսեց եռալ, ինչում յուրաքանչյուր երկիր հավասարապես կարևոր ներդրում ունի»,- գրել է Կուլեբան։

Ըստ ուկրաինացի պաշտոնյայի՝ նոր ձևաչափը փոքր դաշինքների ռազմավարության մաս է՝ որպես Ուկրաինայի նախաձեռնողական արտաքին քաղաքականություն։

Կուլեբան նշել է, որ նախատեսվում էր առաջին անգամ նոր ձևաչափի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարել Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էլիզաբեթ Թրասի՝ Կիև կատարած այցի ժամանակ, բայց այն հետասձգվում է, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաք կատարելիք այցի նախօրեին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։

Տաթև Ֆռանգյան