Ոստիկանական բռնության 159 դեպք՝ 1 տարում․ բարեփոխման քարքարոտ ուղին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախորդ տարի հոկտեմբերի 29-ին Ստեփանավան-Կալինինո ավտոճանապարհին ոստիկանության երկու աշխատակցի և 23-ամյա երիտասարդի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ։ Դեպքի մասին ահազանգը ստացել էր փաստաբան Արա Ղարագյոզյանը․ նրան պատմել էին, թե ինչպես են ոստիկանության աշխատակից ներկայացած քաղաքացիական հագուստով անձինք սկզբում մեքենայից ուժով դուրս հրավիրել երիտասարդին և նրա ընկերոջը, ապա զենքը ձեռքին հայհոյանքներ հնչեցրել և հարվածներ հասցրել։

Ավտոմեքենայի տեսախցիկը հստակ արձանագրել է, թե ինչպես են ոստիկան ներկայացած անձինք նախ հարցուփորձ անում ավտոմեքենայում գտնվողներին՝ ուր են գնում և ինչու, ապա միանգամից սկսում սպառնալ։

Միջադեպի շարունակությունն արդեն տուժողն է պատմել փաստաբանին։ Երիտասարդի խոսքով՝ իրենց տարել են Ստեփանավանի ոստիկանական բաժանմունք և կես ժամ պահել, ապա առանց որևէ փաստաթուղթ պահանջելու՝ բաց թողել։ Ոստիկանական նմանօրինակ բռնությունների մասին քաղհասարակությունը և իրավապաշտպանները պարբերաբար են բարձրաձայնում։

Միայն նախորդ տարվա ընթացքում լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արձանագրել է ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման 159 դեպք։ Նկատենք, որ եթե 2021-ին խախտումները, նախորդ տարվա համեմատ, նվազել են ընդամենը 17 տոկոսով, ապա 2019-ի համեմատ դրանք աճել են 43․4 տոկոսով։

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ ԶԼՄ-ների մշտադիտարկման հիման վրա ներկայացված տեղեկանքում ՀՔԱՎ ներկայացուցիչն ուշադրություն է հրավիրում, որ նախորդ տարի առավելապես խախտվել են քաղաքացիների անձնական ազատության, անձեռնմխելիության, խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքները։

Նախորդ տարվա օգոստոսին բողոքի ակցիաներ էին իրականացվում Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում՝ Ֆիզգորոդոկում բարձրահարկ շենքի կառուցման դեմ։ Ցույցերն անցնում էին ոստիկանական ուժերի ներկայությամբ, զուգորդվում ոչ միայն բերման ենթարկելով, այլև բռնություն գործադրելով։

2020թ․ ապրիլի 23-ին Կառավարության որոշմամբ հաստատվեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու 2020-2022թթ․ գործողությունների ծրագիրը, որով, ի թիվս այլնի, նախատեսվում է ոստիկանության ծառայողի բարեվարքության, կրթության զարգացում և թափանցիկության ու հաշվետվողականության աճ։ Բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն արձանագրում է՝ ոստիկանությունը, մեծ հաշվով, բարեփոխված չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան