Երևանում ներդրվում է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգ: Այսօր հրավիրված ասուլիսում սոցիալական ծրագրերի տարեկան ամփոփումով հանդես եկավ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը: Հովհաննիսյանի խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը 2019թ. նախաձեռնել է Երևանում սոցիալական պաշտպանության համակարգի ընդհանուր ուսումնասիրություն, արդյունքում արձանագրվել է, որ Երևանն ունի սոցիալական պաշտպանության նոր համակարգի կարիք, և ուրվագծվել …

