Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին կոչ է արել ուսումնասիրել երրորդ երկրներից գազի գնման ռիսկերը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՄ կանոնները նախատեսում են ԵՄ երկրների էներգամատակարարման անվտանգության վրա գազի խոշոր մատակարարումների պայմանագրերի հետևանքների ուսումնասիրություն։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Թիմ Մաքֆին, գրում է «Ինտերֆաքս»-ը։

«Եվրոպայում գազային ընկերությունները կարող են երկկողմ համաձայնագրեր կնքել։ Դրա հետ մեկտեղ՝ կա կանոնակարգ մատակարարման անվտանգության և նոր պայմանագրերի վերաբերյալ, որոնք գերազանցում են գազի տարեկան սպառման 28 տոկոսը»,- ասել է նա Բրյուսելում հրավիրված ճեպազրույցի ընթացքում։

Մաքֆին պատասխանել է հարցին, թե որքանով են Միության անդամ առանձին երկրների՝ գազի մեծ ծավալների համար երկարաժամկետ պայմանագրեր կնքելու վերաբերյալ մտադրությունները համապատասխանում ԵՄ կանոններին։ Ի պատասխան՝ պաշտոնյան նշել է, որ ԵՄ համապատասխան մարմինները պետք է նման դեպքերում մատակարարման անվտանգության գնահատում իրականացնեն։

«Մատակարարման անվտանգության կանոնակարգը նախատեսում է, որ անդամ պետությունը գնահատում է նման պայմանագրերի հետևանքները, որոնք ներառում են շատ մեծ ծավալներ: Սա թույլ է տալիս որոշել՝ արդյո՞ք անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ մատակարարումների ընդհատման ռիսկից խուսափելու համար»,- ասել է Թիմ Մաքֆին։

Էմմա Չոբանյան