Ռոսկոմնադզորը լրատվամիջոցներից պահանջել է հեռացնել Նավալնիի հետաքննության մասին նյութերը

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոսկոմնադզորը տասնյակ անկախ լրատվամիջոցներից պահանջել է հեռացնել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի (ФБК) հետաքննության մասին նյութերը։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ համապատասխան ծանուցումները փետրվարի 1-ին ստացել են, մասնավորապես, «Նովայա գազետա»-ի, «Մեդուզա»-ի, «Դոժդ»-ի խմբագրությունները, «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, «Զնակ» առցանց տեղեկատվական գործակալությունը, «The Village», «Բումագա» և այլ լրատվամիջոցներ։

Ընդհանուր առմամբ, Ռոսկոմնադզորը պահանջում է հեռացնել ФБК -ի 77 նյութեր, այդ թվում՝ «Նա քեզ համար Դիմոն չէ» հետաքննությունը, հրապարակումները Գելենջիկի մոտ գտնվող «Պուտինի պալատի», Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովի անշարժ գույքի, Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզոնի ամառանոցների և այլ ռուս պաշտոնյաների ու նրանց ընտանիքների անդամների ունեցվածքների մասին:

Որպես պահանջի հիմնավորում Ռոսկոմնադզորը բերում է 2022 թվականի հունվարի 28-ի գլխավոր դատախազության նամակը, որում ասվում է, որ այդ հրապարակումներում «տարածվում են կազմակերպությունների տեղեկություններ, որոնց գործունեությունն արգելված է ծայրահեղականության դեմ հակազդման օրենքով»։

DW-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռոսկոմնադզորը ԶԼՄ-ներից պահանջում է հրապարակումներ ջնջել։ 2021 թվականի դեկտեմբերին մի շարք ռուսական լրտավականներ նամակներ են ստացել, որոնցում պահանջում էին ջնջել այն նյութերը, որոնք հիմնված են «Պրոեկտ» հրատակչության հետաքննության վրա, որը հայտարարված է «անցանկալի կազմակերպություն»։