«Ուզում էի շարունակել հարաբերությունները, ինքը չէր ուզում, որոշեցի պատժել»․ տղամարդն ընդունում է մեղքը

Լուրեր

19.05.2026 | 18:51
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
19.05.2026 | 18:27
«Իշխանական պատվեր է». Նարեկ Կարապետյանը՝ ФСБ-ի և Սամվել Կարապետյանի կապն արձանագրած հետաքննության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:15
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ կապի մասին // Օվերչուկը հայտարարել է՝ կքննարկեն ԵՏՄ-ում ՀՀ-ի կարգավիճակը․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 18:03
ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի 18 թեկնածուի գրանցումը
19.05.2026 | 18:02
«Ռուսաստանը կրկին ստում է». Լատվիան պատասխանել է ռուսական հետախուզության մեղադրանքներին
19.05.2026 | 17:56
Երեկ առողջապահության նախարարը պետք է Փաշինյանին համապատասխան տեղն ուղեկցեր․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 17:52
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է զենք ու թմրանյութ
19.05.2026 | 17:35
ԱՀԿ-ն մտահոգված է Կոնգոյում Էբոլայի տարածման «մասշտաբով և արագությամբ». 131 մահվան դեպք է գրանցվել
19.05.2026 | 17:24
Օվերչուկը հայտարարել է, որ Աստանայում կքննարկվի ԵՏՄ-ում «Հայաստանի կարգավիճակի հարցը»
19.05.2026 | 17:17
ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում
19.05.2026 | 17:14
Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ Վեդիում է. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 17:04
Դեսպան Նարեկ Մկրտչյանը ԱՄՆ Կոնգրեսում մասնակցել է ընտանիքների բարօրությանը նվիրված միջոցառման
19.05.2026 | 16:52
Սամվել Կարապետյանը՝ ФСБ-ի հետ իր կապի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 16:43
ԱԱ-2026-ի մասնակցի հայտացուցակում կա միայն մեկ ֆուտբոլիստ, որը ծնվել է այդ երկրում
Բոլորը

Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրում տեղի ունեցած դատական նիստում նախկին զուգընկերուհու նկատմամբ բազմիցս բռնություն կիրառած տղամարդը մասամբ ազատվեց պատասխանատվությունից, քանի որ լրացել են նրան առաջադրված մեղադրանքում դրված մի քանի հոդվածների վաղեմության ժամկետները։

Ա․Ա․-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծը)՝ 2 դրվագ, 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը)՝ 2 դրվագ, 147-րդ հոդվածի առաջին մասով (մարդու կամքին հակառակ նրա բնակարան ապօրինի մուտք գործելը) և 176-րդ հոդվածի 1-ին մասով (կողոպուտը)՝ 2 դրվագ։

Բացի կողոպուտից՝ Ա․Ա․-ին մեղսագրվող արարքները համարվում են ոչ մեծ ծանրության հանցանք, ուստի դրանց վաղեմության ժամկետը հաշվվում է երկու տարի՝ հանցանքն ավարտված համարելու օրվանից։ Այս հիմքով պաշտպան Նաիրա Պետրոսյանը դատավոր Արթուր Ադամյանին միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը Ա․Ա․-ի նկատմամբ՝ բոլոր հոդվածներով՝ բացառությամբ 176-րդ հոդվածի 1-ին մասի։

Տուժող Ե․Ա․-ն առարկեց՝ նշելով, որ  վաղեմության ժամկետն իր պատճառով չի անցել, ինչին ի պատասխան՝ դատավորը հիշեցրեց, որ միայն 7 դատական նիստ հետաձգվել է հենց նրա չներկայանալու պատճառով։

«Չորս-հինգ նիստ էլ Ձեր ու դատախազի պատճառով չի եղել»,- հակադարձեց տուժողը, սակայն նշեց, որ դատավորի կամ դատախազի կողմից նիստերը դիտավորությամբ հետաձգելու միտում չի նկատել։

Դատավորը բավարարեց պաշտպանի միջնորդությունը և Ա․Ա․-ի նկատմամբ քրեական հետապնդումը վերոնշյալ հոդվածներով դադարեցրեց։ Այնուհետև դատարանն անցավ ամբաստանյալի հարցաքննությանը։ Ա․Ա․-ն հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում, զղջում է և պատրաստ է փոխհատուցել տուժողին հասցրած նյութական վնասը։

Ըստ մեղադրանքի՝ Ա․Ա․-ն երկու անգամ հափշտակել է Ե․Ա․-ին պատկանող բջջային հեռախոսն ու դրամապանակը։ Առաջին դրվագում դրամապանակում եղել է 30,000 ՀՀ դրամ, իսկ երկրորդում՝ 32,000։ Ա․Ա․-ն նշեց, որ երկրորդ դրվագում ինքը ձեռք չի տվել դրամապանակում առկա գումարին և հաջորդ օրը ոստիկանությունում հանձնել է թե՛ բջջայինը, թե՛ դրամապանակը։

Ամբաստանյալը պատմեց, որ ինքը Ե․Ա․-ի հետ ծանոթացել է 2019 թվականին «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցի միջոցով, այնուհետև անցել են հեռախոսազանգային շփման։ Որոշ ժամանակ անց Ա․Ա․-ն Ե․Ա․-ին հրավիրել է իր մոտ՝ Մոսկվա, որտեղ ժամանակավոր բնակվել և աշխատել է։ Կարճ ժամանակ անց զույգը միասին վերադարձել է Հայաստան, և հարաբերությունները շարունակվել են նաև հայրենիքում։

Ա․Ա․-ն պարբերաբար այցելել է Ե․Ա․-ի տուն, օրերով մնացել է այնտեղ։ Այնուհետև զույգի մոտ վեճեր են սկսվել, Ա․Ա․-ի խոսքով՝ ինքը խանդել է ընկերուհուն, իսկ վերջինս չի ցանկացել շփվել իր հետ։

«Ուզում էի շարունակել հարաբերությունները, ինքը չէր ուզում, որոշեցի պատժել»,- այսպես փորձեց բացատրել իր արարքները Ա․Ա․-ն։

Ե․Ա․-ն արգելափակել է Ա․Ա․-ի հեռախոսահամարը, որպեսզի նա չզանգահարի իրեն։ Վերջինն էլ խլել է նրա հեռախոսն ու դրամապանակը՝ որպես «պատիժ»։ Դրվագներից մեկով Ա․Ա․-ն նաև կպչուն ժապավենով (սկոտչ) կապել է Ե․Ա․-ի բերանն ու քիթը, այնուհետև ձեռքով սեղմել նրա բերանի հատվածը՝ տուժողին պատճառելով ձախ քիթ-այտային ծալքի և վերին շրթունքի ձախ կեսի շրջանների ձևով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ցավ:

«Երբ ինքն ինձ սկոտչում էր, ես մահ եմ զգացել․․․ ուզում էր սպանել»,- դատարանում հայտարարեց տուժողը։

Ամբաստանյալը դատարանից խնդրեց մեղմ պատիժ սահմանել իր համար՝ հայտարարելով, որ ինքը ընտանիքի միակ կերակրողն է և իր խնամքին անչափահաս երեխաներ ունի։

«Իսկ որ ինձ սպանում էիր, ո՞վ էր իմ երեխաներին պահելու, ա՛յ հանցագործ»,- պոռթկաց տուժողը։

Ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել իրեն ուղղված հարցերից շատերին՝ ասելով, թե չի հիշում մանրամասները, ընդունում է նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները։ Հաջորդ դատական նիստին կողմերը պետք է ճառերով հանդես գան։ Այն տեղի կունենա մարտի 30-ին՝ ժամը 16։30-ին։

ՀԳ Սույն քրեական գործը ՀՀ օրենսդրությամբ չի համարվում ընտանեկան բռնություն, քանի որ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը զուգընկերների միջև տեղի ունեցող բռնությունը չի որակում որպես ընտանեկան բռնություն՝ ի հեճուկս միջազգային լավագույն փորձի։

Արման Ղարիբյան