Սերժ Սարգսյանն ուզում է Նիկոլ Փաշինյանից ազատվել՝ իշխանափոխության հասնել արտաքին ճնշումներով․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Պարո՛ն Ղուկասյան, մեկը մյուսին հաջորդում են Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի ասուլիսները, փորձում են միմյանց մեղադրել Արցախի հարցում ձախողումների մեջ։ Տարօրինակ չէ՞ այն, որ Սերժ Սարգսյանի թիմակիցները 2018-ի մայիսից սկսած Նիկոլ Փաշինյանին մեղադրում էին կա՛մ հողերը հանձնելու մեջ, կա՛մ գաղտնի բանակցելու, կա՛մ չասելու, որ Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ականները քաջատեղյակ էին բանակցությունների ճգնաժամային փուլից, և ի սկզբանե փորձում էին մեղադրել Փաշինյանին սպասվող ելքի մեջ։ Ո՞րն է այս տարօրինակության հիմքը։

-Պատերազմի համար բարենպաստ պայմանների ստեղծման նպատակով հարկավոր էին քայլեր։ 2018 թվականից հետո ՀՀԿ-ի մարտավարությունն է եղել՝ կաշկանդել Նիկոլ Փաշինյանին, որ նա չգնա բանակցային ճանապարհով որևէ լուծման, և դա իրենց հաջողվել է։ Նրանց հաջողվեց հասնել մի իրավիճակի, երբ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, հոգեբանական առումով ոչ կայուն վիճակում էր։ Նա բազմիցս ընդգծել է, որ եթե ինքն ընդուներ առաջարկները, իրեն դավաճան կհանեին։ Ինչո՞ւ էր այդպես ասում․ որովհետև այնպիսի էին քարոզչական հարձակումները, որ ՀՀԿ-ն իրականացնում էր։ Դա արվում էր Փաշինյանին կաշկանդելու նպատակով։

-Իսկ ո՞րն էր ՀՀԿ-ի կողմից Փաշինյանի նկատմամբ այդ կաշկանդումների գործելաոճի նպատակը։

-Արցախի կարգավորումը ՀՀ-ի գլխավոր արտաքին գործառույթն է, և եթե ՀՀ ղեկավարն անկարող է առաջ տանել կարգավորումը, ինքն առհասարակ անկարող է պետությունը ղեկավարել։ Այսինքն՝ նպատակը եղել է և՛ նվազեցնել հանրության վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, և՛ կաշկանդել Փաշինյանին խաղաղ կարգավորումն առաջ տանելու հարցում։ Այդ խնդիրն իրենք լուծեցին։ Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ, և որպեսզի ազատվի այդ տեսակ քննադատություններից և մեղադրանքներից, հռչակեց, որ «Արցախը Հայաստան է և վե՛րջ»։ Այսինքն՝ ինքը գտնվում էր ճնշված վիճակում։

Ինքը և թիմը չունեին միջազգային իրավունքների գիտելիքներ, որ գնան խաղաղ կարգավորման, հասկանան դրա ամբողջ առանձնահատկությունն ու չունենան ֆոբիաներ։ ՀՀԿ-ի և Մոսկվայի շահերը համընկնում էին, որ Նիկոլ Փաշինյանը գա այն կետին, որ ասի «ո՛չ» Մինսկի խմբի առաջարկին։ Այստեղ արդեն սկսվեց տեխնոլոգիայի մյուս մասը՝ ինչպե՞ս ստեղծել պայմաններ ուժային լուծումների համար․ դա ՀՀ-ի մերժումն էր Մինսկի խմբի առաջարկին։ Սա «պաս» էր Ադրբեջանին Թուրքիայի և Ռուսաստանի կողմից, որն օգտագործեց՝ ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու համար։

-Հիմա եթե փորձենք ձևակերպել Սերժ Սարգսյանի ասուլիսի նպատակը, ի՞նչ կարող ենք արձանագրել։

-Հրավիրել միջազգային հանրության ուշադրությունը, որ ինքն է Հայաստանում այն միակ գործիչը և շարունակում է մնալ, որ կարող է խաղաղ գործընթացը հասցնել արդյունքի։

-Բայց այսօր Նիկոլ Փաշինյանն է իշխանության։

-Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանը որակեց որպես «ոչմիթիզհողական»։ Այս ամբողջ պատմության մեջ Նիկոլ Փաշինյանը հակադրվել էր խաղաղ կարգավորմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր ռազմական լուծումը որպես տարբերակ, և Հայաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, ոչ մի բան չնախաձեռնեց՝ պատերազմը կասեցնելու համար։ Նիկոլ Փաշինյանը չդիմեց ՄԱԿ-ի ԱԽ, ինչը պարտավոր էր անել։ Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ուզում, որ իր վրա ուշադրություն դարձնի միջազգային հանրությունը․ այստեղ է կարևոր հարցը։

Մենք տեսնում ենք ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև հակամարտություն Հելսինկյան եզրափակիչ դրույթների վերաբերյալ։ Այդ հարցում ՌԴ-ն ստիպված է հետադարձ քայլեր անել։ ԱՄՆ-ը հստակ պահանջում է, որ ՌԴ-ն վերադառնա Մինսկի խմբի պայմանավորվածություններին՝ համատեղ կոալիցիոն խաղաղարար դրույթներին, և անհամաձայնության պայմաններում սպառնում է տեղակայել իր ռազմաբազան Վրաստանում։ Դա լուրջ սպառնալիք է ՌԴ-ի համար։ Մոսկվան հասկանում է՝ ինչ-որ բան կարելի է զիջել։ Սերժ Սարգսյանն ստացավ այդ ազդանշանը, որ ժամանակն է հետ դառնալ խաղաղ կարգավորմանը։ Սերժ Սարգսյանն ասում է, որ շուտով այս իրավիճակը կփոխվի։ Նա չի խոսում նրա մասին, որ ժողովրդավարական պրոցեսներում իշխանափոխություն կլինի։ Խոսքը գնում է նրա մասին, որ գեոպոլիտիկ ճնշումներով ՀՀ-ում տեղի կունենա իշխանափոխություն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան