Պուտինի նկատմամբ անձնական պատժամիջոցների կիրառումը ԱՄՆ-ի կողմից ցույց կտա, որ նա իրեն դուրս է թողել քաղաքակիրթ աշխարհից․ Փոլ Գոբլ

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Այսօրվանից Բելառուսում մեկնարկել են ռուս-բելառուսական զորավարժությունները։ Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ «Միութենական վճռականություն 2022» վարժանքների նպատակը պետք է դառնա Արևմուտքի ուժերի հետ դիմակայության «որոշակի ծրագրի մշակումը»։ Դրանք տեղի են ունենալու Ուկրաինայի և Լեհաստանի հետ սահմաններին։ Factor.am-ն այդ զորավարժությունների նշանակության և ուկրաինական ճգնաժամի մասին զրուցել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ։

-Պարո՛ն Գոբլ, ռուս-բելառուսական զորավարժություններն Ուկրաինայի հետ սահմանին են։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի բացառել, որ այդ զորավարժությունները կարող են պատրվակ լինել՝ Ուկրաինա ռուսական ներխուժման համար: Կարծում եք՝ կա՞ նման հավանականություն։

-Իհարկե, դրանք կարող են օգտագործվել նաև այդ կերպ՝ կախված նրանից, թե Պուտինը որքանով է մտադիր ներխուժել Ուկրաինա։ Եթե ​​նա մնա հարավ-արևելքում, ներխուժում չի լինի, իսկ եթե գնա Կիև, հավանաբար, զինված գործողություններ կլինեն։

-Ռուսաստանը, կարծես, զորավարժություններով Բելառուսը որպես օբյեկտ է օգտագործում Ուկրաինայի դեմ իր ագրեսիայում։ Արդյո՞ք Մոսկվան կարող է շարունակել այս փորձը և Ուկրաինայի դեմ իր ագրեսիայի մեջ ներգրավել իր ազդեցության տակ գտնվող այլ հետխորհրդային երկրների, օրինակ՝ Հայաստանին:

-Պուտինին հիմա կանգնեցնելու ամենակարևոր պատճառն այն է, որ նա հետագայում ուժ չկիրառի ուրիշների նկատմամբ։

-Վաշինգտոնը Մոսկվային է ուղարկել իր գրավոր առաջարկները ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մերժում են Ռուսաստանի պահանջը՝ բացառել ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք։ Ի՞նչ է նշանակելու դա։

-Արևմտյան դաշինքը կդադարեր գոյություն ունենալ, եթե իր անդամակցության վրա  Մոսկվային վետոյի իրավունք տար։ Այն, որ Պուտինը կարող է իրեն թուլ տալ Արևմուտքի մերժումը որպես պատրվակ օգտագործել՝ Ուկրաինա ներխուժելու համար, հնարավոր է, նույնիսկ շատ հավանական: Բայց դա չի դարձնում նրան ​​ճշմարիտ կամ արդարացի։

-Պարո՛ն Գոբլ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել Պուտինի դեմ անձնական պատժամիջոցների հարցը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա։ Նման պատժամիջոցները կարո՞ղ են կանգնեցնել Պուտինին։ Իրականում ի՞նչը կկանգնեցնի նրան:

-Պատժամիջոցները, գոնե կարճաժամկետ հեռանկարում, չեն կանգնեցնի Պուտինին կամ Ռուսաստանին, բայց արդյունքում նրանք կհայտնվեն մեկուսացման մեջ, ինչն էլ կսահմանափակի նրանց գործողությունները: Ամենակարևորը՝ պատժամիջոցները ցույց են տալիս, որ Արևմուտքը հավատարիմ է որոշակի արժեքներին, որոնք խախտում է Պուտինը։ Պուտինի դեմ անձնական պատժամիջոցները նույնպես չեն կանգնեցնի նրան, բայց կարող են վնասել, և դրանց կիրառումը ցույց կտա, որ նա իրեն դուրս է թողել քաղաքակիրթ աշխարհից։

Հռիփսիմե Հովհաննիսյան