Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանի Հանրապետությունից հայ-ադրբեջանական սահմանային սրացման կապակցությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: «ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Քարտուղարությունը պաշտոնական որևէ դիմում չի ստացել հայկական կողմից: Կարծում ենք՝ կոնֆլիկտը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», – ասել է Վլադիմիր Զեյնետդինովը:

