Ընդամենը մեկ օր առաջ պաշտպանության նախարար նշանակված Սուրեն Պապիկյանն իր պարտականությունների կատարմանն անցնում է ռազմական գործողությունների պայմաններում։ Դեռ երեկ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերը, Իգոր Խովաևը և Բրայս Ռոքֆոյը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ նշելով, որ խորը մտահոգությամբ են հետևում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ծավալվող իրադարձություններին: Նրանք կողմերին կոչ էին անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի …

