ԱՀԿ-ն կոչ է անում աշխարհին` չհանել դիմակները

Լուրեր

11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի ավելի ու ավելի շատ երկրներ վերացնում կամ մեղմացնում են սանիտարական սահմանափակումները՝ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի արագ տարածման ֆոնին, որը չափազանց վարակիչ է, սակայն անվտանգ ճնշող մեծամասնության համար: Սա միտում է, որը լրջորեն անհանգստացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), քանի որ չի բացառվում վիրուսի հետագա մուտացիան, հաղորդում է Euronews-ը։

«Մենք կոչ ենք անում բոլոր երկրներին պաշտպանել իրենց բնակչությանը՝ օգտագործելով զինանոցում առկա միջոցները, և դա միայն պատվաստանյութերը չեն։ Դեռ վաղ է ցանկացած պետության համար հաղթանակ հռչակելը։ Այս վիրուսը վտանգավոր է, այն շարունակում է զարգանալ մեր աչքի առաջ»,- ասել է ԱՀԿ գլխավոր քարտուղար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

Դանիան Եվրամիության առաջին երկրներից էր, որը փետրվարին հանել է բոլոր սահմանափակումները, և COVID-ը ճանաչել որպես հիվանդություն, որը կրիտիկական վտանգ չի ներկայացնում հասարակության համար:

Իշխանությունները նշում են, որ վարակվածության բարձր մակարդակը չի ուղեկցվում հոսպիտալացումների աճով՝ հաշվի առնելով պատվաստվածների և բուստերային պատվաստումների բարձր տոկոսը։ Առանց դիմակների կրկին շփվելու հնարավորությունը հուսադրող է, բայց նաև մի փոքր վախեցնող։

«Սա հիանալի նորություն է, բայց ես մի փոքր վախենում եմ։ Տնից դուրս գալուց առաջ ես պայուսակիս մեջ դիմակ եմ դնում, եթե շատ մարդաշատ տեղ եմ մտնում, մտածում եմ, որ կկրեմ այն։ Կորոնավիրուսը դեռ չի անհետացել, բայց ազատության զգացումը, իհարկե, հրաշալի է»,- ասում է Կոպենհագենի 60-ամյա բնակչուհին։

Նույն ճանապարհով է գնում նաև Նորվեգիան՝ վերացնելով պարտադիր հեռավար աշխատանքը և մարդաշատ հաստատություններ այցելելու սահմանափակումները։

Ֆրանսիան ևս վերացնում է սպորտային մրցույթներին, համերգներին հանրության մուտքի սահմանափակումները և փողոցում դիմակ կրելու պահանջը: Այս բոլոր մեղմացումները նախատեսված են միայն պատվաստված քաղաքացիների համար, քանի որ չպատվաստված մեծահասակներին արգելվում է մուտք գործել պետական հաստատություններ:

Տաթև Ֆռանգյան