Կանադան խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից։ Այս մասին Twitter-ում գրառմամբ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։ «Կանադան խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին բախումներից, ինչի հետևանքով զոհվեցին հայ զինվորներ։ Մեր մտքերը զոհերի ընտանիքի անդամների, սիրելիների հետ է։ Մենք ապաէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հակամարտությանը հնարավոր լինի խաղաղ …

