Պետք է մի կողմ քաշվենք և թողնենք, որ բիզնեսն իր գործն անի. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը Փետրվարի 3-ին ՀՀ ԱԳ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շալենբերգը մասնակցել են հայ-ավստրիական գործարար համաժողովի բացմանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Այս համաժողովը իսկապես հրաշալի առիթ է` հայ-ավստրիական տնտեսական հարաբերություններում առկա մակարդակը ֆիքսելու, այն ավելի խորացնելու և փոխշահավետ նոր գործարար հարաբերություններ հաստատելու և, ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև տնտեսական հարաբերությունները նոր որակի բերելու համար:

Մենք հնարավորություն ունենք ուղենշելու տնտեսական ոլորտում փոխգործակցության խորացմանն ուղղված մեր քայլերը, և այս տեսանկյունից մեծապես ողջունելի է տարբեր ոլորտներ ներկայացնող ավստրիական ընկերությունների մասնակցությունն այս համաժողովին: Որպես ոչ տնտեսական, այլ քաղաքական ոլորտի մարդ` ուզում եմ ասել, որ մենք Հայաստանում ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ապահովենք այն անհրաժեշտ բարենպաստ միջավայրը, որտեղ տնտեսական հարաբերությունները և բիզնես կապերը և, ընդհանրապես, բիզնեսը կարող է իրեն հարմարավետ զգալ: Այս առումով ես ուզում եմ նշել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, ազատ, իրապես մրցակցային շուկայական հարաբերություների հաստատումը, և համոզմունք ունեմ, որ ավստրիացի գործարարների և, ընդհանրապես, աշխարհի գործարարների համար այս բառերը պետք է որ հնչեն որպես մեղեդի, որովհետև կարծում եմ, որ սրանք այն նվազագույն անհրաժեշտ պայմաններն են, որտեղ բիզնեսը կարող է և պետք է իրեն հարմարավետ զգալ:

Նաև ուզում եմ ասել, որ Հայաստանն ունի որոշակի տնտեսական առավելություններ և ձեռքբերումներ վերջին տարիներին և հատկապես նորարարական տեխնոլոգիաների ոլորտում. նշենք «Արմաթ» լաբորատորիաները, ԹՈւՄՈ ստեղծարար կենտրոնները: Ուզում եմ հիշատակել, որ ԹՈւՄՈ-ի հաջող փորձը այժմ կիրառվում է Փարիզում, Բեռլինում, Մոսկվայում, Բեյրութում, Կիևում, Տիրանայում: Կարծում եմ` կարելի է դիտարկել նաև Վիեննայում և այլուր ԹՈւՄՈ-ների բացման հնարավորությունը: Գիտեք իհարկե, որ Հայաստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է՝ իր որոշակի առավելություններով, իր 180 միլիոնանոց շուկայով: Եվ կարծում եմ, որ գործարարներն այս հնարավորոթյունը ևս կարող են օգտագործել:

Նաև ուզում եմ անպայման նշել, որ իմ լավ բարեկամի՝ սիրելի պարոն Շալենբերգի հետ երեկոյան քննարկում էինք այս համաժողովը և մտածում էինք, որ իսկապես մեր կողմից արել ենք ամեն ինչ, որպեսզի ապահովենք այն միջավայրը, որի մասին քիչ առաջ ասեցի: Եվ կարծում եմ, որ այստեղ մենք պետք է արդեն մի կողմ քաշվենք և թողնենք, որ բիզնեսն իր գործն անի: Ես հաջող ընթացք եմ մաղթում համաժողովին»: