Հայ-ավստրիական գործակցության համար նոր հեռանկարներ են բացվում. Էկոնոմիկայի փոխնախարար․ ՈՒՂԻՂ

Լուրեր

09.02.2026 | 23:09
V-BAT հետախուզական ԱԹՍ-ը՝ Հայաստանում. Պապիկյանը՝ ՀՀ-ԱՄՆ համագործակցության մեկնարկի մասին
09.02.2026 | 23:06
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
09.02.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.02.2026 | 22:32
Հայաստանը բարձր մակարդակով է իրականացրել տեղահանվածների ընդունման և ինտեգրման գործընթացը. Սանդրին՝ Խուդաթյանին
09.02.2026 | 22:17
Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում
09.02.2026 | 21:59
Կուբան զգուշացրել է օտարերկրյա ավիաընկերություններին, որ նրանց օդանավերի լիցքավորման համար վառելիք չկա
09.02.2026 | 21:43
Ալիևը Ամերիկյան հրեական կազմակերպությունների պատվիրակության հետ հանդիպմանը կարևորել է TRIPP-ը
09.02.2026 | 21:30
«Հրազդանի կիրճն անվանափոխել Նիկիտա Սիմոնյանի անվամբ»․ ավագանին վաղը կքննարկի ընդդիմության առաջարկը
09.02.2026 | 21:13
Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները
09.02.2026 | 21:03
ԱՄՆ փոխնախագահի այցն արտացոլում է ՀՀ-ի ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակը. ՀՀ նախագահ
09.02.2026 | 21:00
ՌԴ-ի բազան դուրս է բերվելու, եթե բացվի Թուրքիայի, Ադրբեջանի սահմանը․ թրքացմամբ վախեցնում են, որ ձախողեն պրոցեսը․ Յուրի Ավագյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:56
Ըստ Միրզոյանի՝ Վենսի հետ նաև գերիների հարցն է քննարկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:45
Շնորհակալություն եմ հայտնել Վենսին իր անձնական ներդրման համար․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:39
Մեր նախագահն աշխատում է Իրանի հետ փոխշահավետ համագործակցության գալու համար․ Վենս. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.02.2026 | 20:32
Նա մի անձնավորություն է, որն ի վիճակի է երկարատև համագործակցություն կառուցել․ Վենսը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ավստրիայի արտաքին գործերի դաշնային նախարարի հայաստանյան այցի շրջանակում Երևանում տեղի ունեցավ Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը:

Միջկառավարական նիստի արդյունքներով ստորագրվել է արձանագրություն, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների:

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը նիստից հետո լրագրողներին հայտնեց, որ Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում քննարկվել են հայ-ավստրիական համագործակցությանը վերաբերող մի շարք նախագծեր:

«Նոր հեռանկարներ են բացվում հայ-ավստրիական երկկողմ համագործակցության համար: Հայաստանում բացվեց Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը, ինչը նշանակում է, որ երկկողմ համագործակցության շրջանակում ավելի լայնածավալ ծրագրեր կիրականացվեն: Այս պահին համագործակցության հիմնական շրջանակը գյուղատնտեսության ոլորտում է, սակայն նպատակներ կան ընդլայնելու համագործակցության շրջանակները»,- նշեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: