Արևիկ համայնքում գործարկվելու է շչակ
Փետրվարի 4-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը Արևիկ համայնքում իրականացնելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժանք։ Գործարկվելու է համայնքի շչակը․ տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է հաղորդագրությունում։