Վահագն Խաչատուրյանն առաջադրվեց ՀՀ նախագահի թեկնածու
Քաղաքականություն
02.02.2022 | 21:08Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին: Այս մասին տեղեկանում ենք խորհրդարանի մամուլի ծառայությունից։