Փաշինյանի խոսքից պարզ է՝ Վահագն Խաչատուրյանը կլինի ՔՊ թիմի որոշումներ դակողը․ թեկնածուն էլ է դա ասում․ Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ   

-Պարո՛ն Զուրաբյան, Հանրապետության նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիրն» առաջադրելու է Ձեր նախկին կուսակից Վահագն Խաչատրյանի թեկնածությունը։ Նա ՀԱԿ-ի վարչության անդամ էր մինչև 2017 թվականը։ Ըստ Ձեզ՝ Հայաստանը կշահի՞ Վահագն Խաչատրյանի նախագահության շրջանում՝ նկատի առնելով նրա թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական որակները։ 

-Շատ լավ հարց եք տալիս, որովհետև, ցավոք, այս հարցի շուրջ տրվող գնահատականները հիմնականում կենտրոնացել են շատ սխալ կետի վրա, այսինքն՝ անձնավորության որակների, բարոյական կամ անբարոյական պահվածքի, մասնագիտական կարողությունների և այլնի վրա։ Ամենակարևոր խնդիրը սա է՝ արդյո՞ք բխում է ՀՀ-ի շահից սա․ չի քննարկվում այդ հարցը։ Եվ չի քննարկվում դրա քաղաքական գնահատականը։ Մի ճշտում մտցնեմ Վահագն Խաչատրյանի՝ ՀԱԿ-ի կապվածության հետ․ տարածվում է այդ կարծիքը, որ մեզ հետ կապ ունի։ Ես կարող եմ ասել, որ 2017 թվականի ընտրություններից հետո Վահագն Խաչատրյանը ՀԱԿ ոտք չի դրել։ Որևէ կոնտակտ չի ունեցել, և անգամ մեր փորձերին՝ կապվելու նրա հետ, չի պատասխանել։ Ինքը հենց ընտրություններից անմիջապես հետո խզել է կապերը։ Նա մեր քաղաքական թիմի անդամ չէ, և ինքն էլ է ասում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է։

-Այսինքն՝ ՀԱԿ-ը և Վահագն Խաչատրյանը կոնֆլիկտո՞վ չեն բաժանվել։

-Բացարձակապես։ Ես ասում եմ՝ ընտրությունների արդյունքներից հետո նա ՀԱԿ էլ ոտք չի դրել։ Նույնիսկ չգիտեմ՝ դուրս է եկել կուսակցությունից, թե՝ ոչ։ Դա մեզ մոտ սովորաբար դիմումով է լինում։ Տեղյակ չեմ՝ ինքն արե՞լ է այդ քայլը, թե՞ չէ։ Անցնենք քաղաքական գնահատականին և Ձեր բուն հարցին․ ցավոք, ՀՀ-ն այսօր խորհրդարանական հանրապետություն է։ Կիսանախագահականը միակ մոդելն է, որ ընդունվել է կոնսենսուսով և համապատասխանել է ՀՀ շահերին։ Կարևոր է հասկանալ՝ խորհրդարանական համակարգում ո՞րն է նախագահի դերը։ Մեծ տարբերություն կա ՀՀ-ի և Իտալիայի միջև․ չնայած Իտալիայում նա վերկուսակցական անձ է, բայց ունի շատ կարևոր ֆունկցիա՝ խորհրդարանի ցրումը, հանձնարարելը, թե ով կարող է կազմավորել կառավարություն, բանակցությունները նա է վարում, Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է։ Մեզ մոտ Սերժ Սարգսյանի ձեռքով նախագահը համարյա զրոյական դեր ունի, շատ արարողակարգային է։ Բայց և՛ ՀՀ-ում, և՛ Իտալիայում այդ մոդելը ենթադրում է կարևոր մի բան՝ նախագահը որևէ կուսակցության թիմի անդամ չէ, նրա դերն արբիտրաժն է, հետևում է օրենքների սահմանադրականությանը։

-Նիկոլ Փաշինյանը բացատրեց իր սկզբունքն այս հարցում՝ ասելով՝ նախագահը պետք է ներդաշնակության մեջ լինի գործադիրի, խորհրդարանական մեծամասնության հետ։ 

-Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը․ և՛ կոպիտ սխալ են անում, և՛ չեն կարողանում թաքցնել անգամ։ Ամենամեծ աբսուրդը դա է, որ նախագահը ներդաշնակության մեջ պետք է լինի ԱԺ մեծամասնության հետ։ Նախագահը ոչ թե ԱԺ մեծամասնության, այլ սահմանադրական սկզբունքների հետ պետք է ներդաշնակության մեջ լինի։ Նա չի կարող լինել ինչ-որ մի քաղաքական ուժի կցորդը։ Նախագահը խորհրդարանական համակարգում դիստանցիայի վրա է գտնվում իշխող կուսակցությունից և երաշխավորում է բոլորի իրավունքները և սահմանադրական իրավունքները։ Նիկոլն ասում է՝ նա պետք է մեծամասնության հետ ներդաշնակության մեջ լինի, և Վահնգն Խաչատրյանն է ասում անմիջապես, որ ինքը Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ է։ Սա նշանակում է՝ կատարվողը ոչ մի լավ բան ՀՀ-ին չի կարող բերել, որովհետև արդեն պարզ է, որ կոնկրետ այս թեկնածուն, բնականաբար, նախագահ կընտրվի, բայց դրանից հետո ուղղակի կլինի Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի նախաձեռնությունների և որոշումների դակիչը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան