ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մարց բնակավայրի երկու բնակիչներ՝ 2018 թվականից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Թումանյանի անտառտնտեսությունում զբաղեցնելով անտառապահի և անտառապետի պաշտոններ, ծառայության նկատմամբ դրսևորել …

