Բողոքի ցույց՝ Բերդաշենում․ ՔՊ-ականները հրաժարվում են  համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի Արփի համայնքի նախկին վարչական կենտրոնում՝ Բերդաշենում, այս պահին բողոքի ցույց է տեղի ունենում։

ՔՊ-ականներն ու նրանց համակիրները պահանջում են նոր ընտրություններ։ Նրանք դիմել են  նաև դատարան և հրաժարվում են համայնքապետարանի փաստաթղթերը հանձնել Ամասիայի նորընտիր համայնքապետ Ջեմմա Հարությունյանի ներկայացուցիչներին։

«Մենք չենք թողնի փաստաթղթերը հանձնեն, Արփիում ՔՊ-ն 90 տոկոսով ձայն տարավ, ինչի՞ պիտի փաստաթղթղերը հանձնենք։ Մենք ո՛չ մարզպետ ունենք, ո՛չ էլ դեպուտատ, էն ժամանակ, երբ որ ձայն էր պետք, նույն մարզպետը, նույն դեպուտատը կաղաչեին մեզ։ Էսօր մենք են մեր տերը։ Ջեմմա Հարությունյանը չի մոտենալու շենքին ու վերջ»,- ասսում էին բողոքավորները։

ՔՊ-ի ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը, որը Արփիի նախկին համայնքապետն էր, մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը չի հանձնել փաստաթղթերը, քանի որ Արփի համայնքի բնակչությունը թույլ չի տալիս։

Նա նաև նշեց, որ ընդունող-հանձնող հանձաժողովի ներկայացուցիչները եկել են Արփի՝ առանց Ջեմմա Հարությունյանի։

«Նրանք ներս են մտել, մենք ասինք՝ ժողովրդի պահանջն է, չենք հանձնում թղթերը,  90 տոկոսը մեր օգտին է քվեարկել։ Թողեցին, հեռացան»,-ասաց Մերգել Ղարիբյանը։

Հիշեցնենք, որ  դեկտեմբերի 5-ին Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն,  «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը,  որի թեկնածուն՝ Ջեմմա Հարությունյանն, ընտրվեց համայնքապետ և ՔՊ-ն, որը ստանալով ամենաշատ ձայները, պահանջում էր համայնքապետի պաշտոնում նշանակել իր թեկնածուին։

Նրանք հրաժարվեցին իրենց վեց մանդատներից՝ ինքնաբացարկ հայտնելով ու պահանջելով նոր ընտրություններ։

Արմիկ Մովսիսյան