Էրդողանը հայտնել է, որ Պուտինը Պեկինում Օլիմպիական խաղերի բացումից հետո Թուրքիա է այցելելու

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր՝ այսօր Ուկրաինա կատարելիք այցը նշանակալի է անվանել։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Կիև մեկնելուց առաջ կազմակերպված ճեպազրույցում։

«Թուրքիան ուշադրությամբ հետևում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև լարվածությանը։ Անկարան բոլոր հարթակներում հայտարարում է իր ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցության մասին։ Թուրքիան, որպես Սևծովյան տարածաշրջանի երկիր, հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության օգտին՝ բոլոր երկրներին հանդարտության ու երկխոսության կոչ անելով»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պեկինում Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո այցելելու է Անկարա։
«Վլադիմիր Զելենսկիի և Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներից հետո իրավիճակը կպարզվի։ Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանում լարվածության նվազմանը»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը կրկին շեշտել է, որ Անկարայի համար Ղրիմի թաթարների թեման շատ կարևոր է։

Էրդողանը նաև ընդգծել է Ուկրաինայի հետ տնտեսական կապերը զարգացնելու՝ Թուրքիայի պատրաստակամությունը։

«Կիև այցի շրջանակում նախատեսում ենք համաձայնագիր ստորագրել Ազատ առևտրի գոտու մասին, որը թույլ կտա ապրանքաշրջանառությունը հասցնել 10 միլիարդ դոլարի»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ Էրդողանի՝ Ուկրաինա այցի շրջանակում, ըստ նախնական տեղեկությունների, 12 պայմանագիր է ստորագրվելու։

Էմմա Չոբանյան