Ուկրաինան և Թուրքիան այսօր ռազմական պայմանագիր կստորագրեն. կետերից մեկը «Բայրաքթար»-ի գործարանի կառուցումն է

Լուրեր

10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինան և Թուրքիան այսօր շրջանակային համաձայնագիր կստորագրեն ռազմարդյունաբերության ոլորտում։ Այն կներառի նաև «Բայրաքթար»-ների արտադրության գործարանի կառուցումը, հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը, փոխանցում է UNN-ի թղթակիցը։

«Այսօր նախատեսվում է ստորագրել շրջանակային համաձայնագիր։ Երեկ կառավարությունը հաստատել է համաձայնագրի տեքստը․ այն վերաբերում է Ուկրաինայի և Թուրքիայի համագործակցությանը բարձր ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։ Այս համաձայնագրի իրականացման օրինակներից մեկը կլինի «Բայրաքթար»-ի գործարանի կառուցումը, անօդաչուներն արտադրվելու են Ուկրաինայում և, համապատասխանաբար, կստեղծվի ուսումնական կենտրոն, որը կպատրաստի մեր օդաչուներին տարբեր կատեգորիաների այս ԱԹՍ-ները շահագործելու համար»,- ասել է Ռեզնիկովը։

Ուկրաինացի պաշտոնյան նշել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո համապատասխան ընթացակարգերի վավերացման համար այն կուղարկվի Ուկրաինայի Գերագույն ռադա։ Նա նաև հավելել է, որ ընկերության որոշմամբ՝ հաջորդ սերնդի անօդաչու սարքերը կօգտագործեն ուկրաինական արտադրության «Մոտոր Սիչի» շարժիչներ։

«Դրանք, ըստ էության, կլինեն ուկրաինա-թուրքական «Բայրաքթար»-ներ՝ տեխնոլոգիական բովանդակությամբ, համապատասխանաբար, դրանք կօգտագործվեն ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Թուրքիայի զինված ուժերում և այն երկրների, որոնք ցանկություն կունենան ձեռք բերել դրանք»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարը։

Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ասել էր, որ Ուկրաինայի տարածքում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարան է լինելու։

Տաթև Ֆռանգյան