Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ-ի՝ Արևելյան Եվրոպա լրացուցիչ զորքեր ուղարկելու որոշումը

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Մոսկվան մշտապես Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել լարվածությունը եվրոպական մայրցամաքում, սակայն, ցավոք, ամերիկացիները շարունակում են դա անել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի՝ Եվրոպա լրացուցիչ ուժեր ուղարկելու որոշումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մշտապես կոչ ենք անում մեր ամերիկացի գործընկերներին՝ դադարեցնել լարվածության աճը Եվրոպայում։ Ցավոք, նրանք դա չեն անում։ Խոսքը ոչ միայն տվյալ դեպքում սադրիչ հայտարարությունների մասին է, որ շուտով պատերազմ է սկսվելու, բոլորը ծանր գին կվճարեն և այսպես շարունակ, այլ ամերիկյան զինվորականներին մեր սահմաններին մոտ գտնվող եվրոպական երկրներ ուղարկելու մասին»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի որոշումն ուղղված չէ լարվածության ապաէսկալացիային։ Պեսկովը նշել է, որ այդ քայլերը նպաստում են լարվածության աճին։ Նրա խոսքով, «միանգամայն հասկանալի է Ռուսաստանի անհանգստությունը Վաշինգտոնի համապատասխան որոշման վերաբերյալ», բացատրելի են նաև Ռուսաստանի ձեռնարկած միջոցառումները՝ իր անվտանգությունն ապահովելու համար։

«Իհարկե, Ռուսաստանի անհանգստությունն այս դեպքում հասկանալի է, և լիովին արդարացված ու հասկանալի է ցանկացած միջոց, որ կիրառում է ՌԴ-ն՝ սեփական անվտանգության ու սեփական շահերի ապահովման համար»,- ասել է Պեսկովը։

Հավելենք, որ Պենտագոնը հայտարարել է, թե մտադիր է Գերմանիայից Ռումինիա տեղափոխել մոտ հազար ամերիկացի զինծառայողի, ԱՄՆ-ից 2000 զինվորականի էլ՝ Գերմանիա և Լեհաստան:

Էմմա Չոբանյան