Դոնեցկից հայտնել են, որ Կիևը պատրաստվում է Դոնբասում ակտիվ ռազմական գործողությունների․ Ուկրաինան հերքում է

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ուկրաինան շարունակում է Դոնբասում ակտիվ ռազմական գործողությունների նախապատրաստումը։ Սպուտնիկի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ոստիկանության ներկայացուցիչը։

Նա նշել է, որ շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Հիմնվելով հետախուզության տվյալների վրա՝ գերատեսչության ներկայացուցիչն ասել է, որ Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը փետրվարի 20-ից սահմանափակել է 18-ից 45 տարեկան տղամարդկանց մեկնումը երկրից։ Խուճապից խուսափելու համար սահմանապահները որպես մեկնելն արգելելու պատճառ նշում են տվյալների բազայում վիզաների մասին տեղեկատվության բացակայությունը, ալիմենտ չվճարելը և այլն։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ Ուկրաինայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ Կիևը որևէ հարձակում չի նախատեսում ո՛չ Դոնբասում, ո՛չ Ղրիմում, Կիևը չի պատրաստվում որևէ մեկին «նվաճել», քանի որ խոսքն ուկրաինացիների կյանքի մասին է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ուկրաինան չի ծրագրում որևէ հարձակում Դոնբասի կամ Ղրիմի վրա: Մենք խոսում ենք միայն Ռուսաստանի Դաշնության հետ այս զինված միջազգային հակամարտությունը լուծելու քաղաքական և դիվանագիտական ​​հարթակի մասին: Ես ուզում եմ հանգստացնել բոլորին Մոսկվայում. այսօր ոչ ոք չի ծրագրում գրավել որևէ մեկին, քանի որ խոսքը մարդկանց կյանքի մասին է, առաջին հերթին՝ ուկրաինացիների կյանքի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Ալեքսեյ Ռեզնիկովը՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմը ուժով գրավելու Ուկրաինայի մտադրության մասին հայտարարությունը։

Տաթև Ֆռանգյան