Որ երկրներն են ՀՀ-ի անվտանգային սպառնալիք, որոնք՝ գործընկեր. IRI-ի հարցման արդյունքները՝ ամփոփ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
Բոլորը

Հայաստանում տարածքային և սահմանային խնդիրներն ազգային գլխավոր մտահոգությունն են․ այս մասին են վկայում Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի կողմից Հայաստանում անցկացված նոր հարցման արդյունքները։

Հարցման մասնակիցների միայն 34%-ն է կարծում, որ ՀՀ-ն ճիշտ ուղով է շարժվում։ Այս ցուցանիշը, 2021 թվականի հուլիսին իրականացված հարցման տվյալների համեմատ, նվազել է 7%-ով։

Հարցվածների 28%-ի կարծիքով՝ ՀՀ հիմնական խնդիրը սահմանային իրավիճակն է, ըստ 15%-ի՝ երկրի ազգային անվտանգությունը։ Ըստ հարցվածների 39%-ի՝ իրենք կարող են ազդել երկրում ընդունվող որոշումների վրա, 40%-ը դժգոհ է երկրում ժողովրդավարության զարգացման տեմպից, ըստ 61%-ի՝ երկիրը ղեկավարվում է ի շահ ինչ-որ խմբերի։

Հարցվածների 68%-ը գոհ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքից։ Ոստիկանության աշխատանքը ևս բավարարում է հարցվածների 68%-ին, վարչապետի գրասենյակի աշխատանքից գոհ է հարցման մասնակիցների 49%-ը, դժգոհ՝ 48%-ը։ Ազգային ժողովի աշխատանքից գոհ է 31%-ը, դժգոհ՝ հարցման մասնակիցների շուրջ 67%-ը։

Հարցվածների 92%-ը գոհունակություն է հայտնել Ֆրանսիայի հետ հարաբերություններից, 80%-ին գոհացրել է Իրանի հետ հարաբերությունները, 77%-ին՝ ԱՄՆ-ի, 75%-ին՝ Չինաստանի, 69%-ին՝ ԵՄ-ի, իսկ 64%-ին՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները։

Հարցման մասնակիցների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական, տնտեսական և անվտանգային սպառնալիք է դիտարկում նախ Թուրքիան՝ 90%-ը, հետո Ադրբեջանը՝ 77%-ը: Հարցվածների 35%-ի կարծիքով՝ Թուրքիայի հետ ճանապարհների վերաբացումը կունենա դրական ազդեցություն ՀՀ տնտեսության վրա, իսկ 53%-ը չի կիսում այս կարծիքը։

Հարցվածների 59%-ը բացասական է գնահատել նաև Ադրբեջանի հետ սահմանների բացումը ՀՀ տնտեսության վրա, ըստ 53%-ի՝ բացասաբար կանդրադառնա նաև Թուրքիայի հետ սահմանների բացումը։ Ըստ հարցվածների մեծամասնության՝ ՀՀ-ն պետք է սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներ սկսի միայն ԼՂ հակամարտության կարգավորումից հետո։ Քաղաքացիների շուրջ 96%-ը վստահ է՝ ԼՂ հակամարտության կարգավորումը կարևոր է Հայաստանի ապագայի համար: Որպես հիմնախնդրի կարգավորման ընդունելի տարբերակ՝ մեծ մասը դիտարկում է ԼՂ անկախությունը կամ Հայաստանի հետ միավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան