Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի կաևորության մասին։ «Կարիք չկա խոսել Էդուարդի անունից. նրա խաղը խոսում է իր մասին։ Նա արդեն երկու մրցաշրջան թիմի ավագն է, և ֆանտաստիկ ցուցանիշներ է գրանցում այդ ընթացքում։ Դա շատ դժվար աշխատանք է։ Նա առաջատար է ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում։ …

