Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր. Հաջիև

Լուրեր

24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
Բոլորը

Ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան պատմական իրադարձություն էր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Ստեփանակերտում Արցախի  համալսարանում դիվանագիտական ​​կորպուսի առջև։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարժվում են դեպի խաղաղություն, և միջազգային գործընկերները չպետք է տարածաշրջանը վերադարձնեն հնացած նարատիվների։

«Ադրբեջանի փոխվարչապետն այցելել է Հայաստան, որտեղ երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների մակարդակով քննարկվել են օրակարգային տարբեր հարցեր, այդ թվում՝ տնտեսական և առևտրային հարաբերություններ, քաղաքական երկխոսություն, ինչպես նաև սահմանների սահմանազատում և սահմանագծում, ինչպես սովորաբար լինում է հարևան երկրների միջև»,- ասել է Հաջիևը։

Նա նաև հավելել է, որ Հայաստան որոշակի ապրանքների մատակարարումը դառնում է նոր նորմ երկու երկրների հարաբերություններում. «Սա նաև նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության և ընդհանուր բարեկեցության ամրապնդմանը: Մենք քննարկում ենք որոշակի ապրանքների ներմուծման հնարավորությունը, և երկու երկրների բիզնես համայնքներն արդեն իսկ համագործակցում են»:

Հաջիևն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը, ավելի լայն իմաստով, ապահովում է երկու երկրների անվտանգությունը, հատկապես հաշվի առնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության նոր օջախների ի հայտ գալը։ Ըստ նրա՝ Հարավային Կովկասում ձևավորվում է նոր ստատուս քվո, որը հիմնված է օրինականության, լեգիտիմության և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների վրա։

Հիշեցնենք, որ Հայաստան էր ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի