Իրանը Պակիստանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր առաջարկը

Լուրեր

24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
24.10.2026 | 13:16
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հոկտեմբերի 24-ի գիշերը ԱԹՍ-ների հարձակումների մասին
24.10.2026 | 13:13
Փաստաբան Կրոմվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել, նա տնային կալանքի տակ է. Factor TV-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել
24.10.2026 | 12:57
Գերմանական, ֆրանսիական և բրիտանական ինդեքսները նվազել են, իսկ ռուսականը՝ աճել է
24.10.2026 | 12:44
Կարեն Խաչանովը պարտվել է Ալեքսանդր Բուբլիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 12:34
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը
24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
Բոլորը

Իրանը հինգշաբթի Պակիստանին է ներկայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների իր նոր առաջարկը, գրում է France24-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը հինգշաբթի երեկոյան Պակիստանին է փոխանցել իր վերջին բանակցային առաջարկի տեքստը՝ որպես ԱՄՆ-ի հետ բանակցությունների միջնորդ»,- հաղորդել է իրանական պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։

Առայժմ պարզ չէ, թե ինչ է ներառված նոր առաջարկի մեջ։

Պակիստանը, որն Իրանի հետ ունի 900 կիլոմետրանոց սահման, նպաստում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացմանն ուղղված անուղղակի բանակցություններին։ Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում անցկացրել են բանակցությունների մեկ փուլ՝ փետրվարի 28-ին սկսված գրեթե 40-օրյա պատերազմից հետո փխրուն հրադադարի ֆոնին։

Բանակցությունները դադարեցվել են, քանի որ ԱՄՆ-ը ռազմածովային շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստների նկատմամբ, մինչդեռ Իրանը Հորմուզի նեղուցը մեծ մասամբ փակ է պահում՝ պատերազմի սկզբից ի վեր թույլ տալով միայն մի քանի նավերի անցնել ջրային ճանապարհով։

Ուրբաթ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի, Իրաքի և Ադրբեջանի գործընկերների հետ՝ քննարկելով «Իսլամական Հանրապետության կողմից պատերազմը դադարեցնելու վերջին նախաձեռնությունները», ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի