ԵՄ-ն դադարեցրել է Սերբիային տրամադրվող ֆինանսավորումը

Լուրեր

24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
24.10.2026 | 14:29
Ամասիայի միջնակարգ դպրոցի հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է
24.10.2026 | 14:14
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԱԱ-ում
24.10.2026 | 14:00
Կայուն գյուղատնտեսություն՝ սերմից մինչև սեղան․ Երեմյան ընկերությունների խմբի փորձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 13:35
Արթիկում և Եղեգնաձորում համայնքապետի թեկնածուներ են ձերբակալվել. ՀԿԿ-ն մանրամասներ է հայտնում
24.10.2026 | 13:23
Արթիկում բերման են ենթարկվել «Ապրելու երկիր»-ի համայնքապետի թեկնածուն և թիմակիցները
Բոլորը

Եվրամիությունը ժամանակավորապես սառեցրել է Սերբիային Եվրոպական զարգացման հիմնադրամից վճարումները՝ դատական ​​համակարգում ստեղծված իրավիճակի պատճառով, Շվեյցարիայի Ֆրիբուրգ քաղաքում դասախոսության ժամանակ հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք ներկայում կասեցրել ենք Սերբիային զարգացման հիմնադրամից վճարումները, քանի որ երկիրը շեղվում է եվրոպական նորմերից իր դատական ​​համակարգում»,- բացատրել է Կոսը՝ հավելելով, որ Սերբիային ֆինանսավորումը չի վերսկսվի, մինչև Բելգրադը չշտկի այս իրավիճակը։

Politico-ն ապրիլի 10-ին հաղորդել էր, որ Եվրահանձնաժողովը քննարկում է Սերբիային մինչև 1,5 միլիարդ եվրոյի չափով ԵՄ միջոցներից զրկելու հարցը՝ երկրի ժողովրդավարական նահանջի և Ռուսաստանի հետ սերտ կապերի պատճառով։

2014 թվականին Սերբիան բանակցություններ էր սկսել Եվրամիությանը միանալու համար, ինչը նրան հնարավորություն տվեց ստանալ ֆինանսական օգնություն իրավական բարեփոխումներ իրականացնելու համար:

«[Սերբիային] այս վճարումներից զրկելու որոշումը կբարդացնի, այսպես կոչված, ԵՄ ընդլայնման գործընթացը, քանի որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան և Չեռնոգորիան, ցանկանում են հնարավորինս շուտ միանալ, իսկ ազդեցիկ տերությունները, ինչպիսին է Ֆրանսիան, կոչ են անում զգուշանալ»,- հաղորդել էր Politico-ն։

Ապրիլի 30-ին այն նշել էր, որ Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին, նույնիսկ անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից առաջ, տեղի չի ունենա նման մտահոգությունների պատճառով: Այնուամենայնիվ, ԵՄ-ն քննարկում է Կիևին մի շարք տնտեսական և քաղաքական առավելություններ առաջարկելու հնարավորությունը նախաանդամակցության շրջանում, այդ թվում՝ միասնական եվրոպական շուկային ավելի մեծ մուտք և ԵՄ ծրագրերին ու հաստատություններին ավելի լայն մասնակցություն, լրատվամիջոցին հայտնել են դիվանագիտական ​​աղբյուրները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի