«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության համար։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում «Հայփոստ» ՓԲԸ-ից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ նշված ընկերության փոստային բաժանմունքի պաշտոնատար անձը, ունենալով տվյալ բաժանմունքի աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու, ինչպես նաև իր իրավասությանը …

