Սիմոնյանն արձագանքեց Լուկաշենկոյին․ ինչու է աղմկում պաշտոնական Մինսկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
Բոլորը

«Ոչ բարեկամական քայլեր»․ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունն այսպիսի գնահատականով բողոքի նոտա է հղել ՀՀ-ին։ Ալեքսանդր Լուկաշենկոյին վրդովեցրել են Ալեն Սիմոնյանի ձևակերպումները։

«Մենք չենք դառնալու Բելառուս։ Մենք չենք լինելու Բելառուս։ Չի լինելու, չենք թույլ տալու Հայաստանի Հանրապետությունը սարքել գուբերնիա։ Մենք չենք ղեկավարվելու Բելառուսի պես»,- Հանրային հեռուստաընկերության եթերում օրեր առաջ ասել էր ԱԺ նախագահը։

Բելառուսի ԱԳՆ-ում այս հայտարարությունները որակել են որպես «նախընտրական պոպուլիզմ» և փորձ՝ շեղելու ուշադրությունը ներքին խնդիրներից։ Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև պնդել է, որ երկիրն ինքնուրույն է որոշում իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ և չի ընդունում արտաքին միջամտություն։ Սիմոնյանն այսօր  շեշտեց՝ իր խոսքը չէ, որ վատացնում է երկու երկրների հարաբերություններ։

«Հայաստանի նկատմամբ, ՀԱՊԿ-ում գործընկերոջ նկատմամբ, Հայաստանի պետականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքն է վատթարացնում հարաբերությունները։ Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմ նախապատրաստելն է վատթարացնում հարաբերությունները։ Հայաստանը ծայրագավառ չի լինելու, Հայաստանը կախվածության մեջ քաղաքական չի լինելու, Հայաստանն իր ինքնիշխանության մակարդակը քաղաքական և մնացած բոլոր առումներով բարձրացնելու է։ Եվ Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար, ինձ համար անընդունելի է։

Ըստ ամենայնի, Լուկաշենկոյի իշխանությանը վրդովեցրել է ոչ միայն Սիմոնյանի կոշտ խոսույթը, այլև Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդ, 2020-ի ընտրություններում Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայայի ներկայությունը։ 

«Երևանյան գագաթնաժողովը պատմական իրադարձություն է, որը Հայաստանին բերում է եվրոպական ուշադրության կենտրոն: Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի ղեկավարությանը՝ վարչապետ Փաշինյանին և արտգործնախարար Միրզոյանին, որ մեզ՝ Բելառուսի դեմոկրատական ուժերին, հրավիրել են այստեղ, որպեսզի բելառուսների ձայնը նույնպես լսելի լինի»:

Հայաստանի և Բելառուսի իշխանությունների հարաբերություններում լարվածությունն արդեն տարիների պատմություն ունի, դրանք հատկապես խորացան Լուկաշենկոյի այս  արտահայտություններից հետո ։

«Ո՞ւմ են պետք հայերը մեզնից բացի։ Նրանք ոչ մեկին պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոն չի լինի, և բոլորը կմոռանան այդ Հայաստանի մասին»։

Բելառուսի դեմոկրատական ուժերի առաջնորդը հայ ժողովրդին հորդորում է ընդհանրապես ուշադրություն չդարձնել, թե ինչ է ասում Լուկաշենկոն:

«Լուկաշենկոն նախանձում է Հայաստանին, որովհետև ձեզ մոտ պետությունն ու ժողովուրդը մեկ տանդեմով շարժվում են դեպի իրենց լուսավոր ապագան՝ հասկանալով փոփոխությունների կարևորությունը: Լուկաշենկոյի ասածների մասին կասեմ՝ «շունը հաչում է, քարավանը գնում է»»,- նշում է Տիխանովկայան:

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը ևս շեշտում է՝ Հայաստանը պետք է արհամարհի և որևէ արձագանք չտա Բելառուսի գործողություններին․ «Բելառուսի նախագահը իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մեր սուվերենության, առհասարակ մեր ողբերգությունների նկատմամբ շատ վաղուց է արտահայտել, հա՞, և մենք հիշում ենք, որ Հանրապետության վարչապետը երկար ժամանակ հանդիպում նույնիսկ բազմակողմ ձևաչափով չէր ունենում»։

Մարգարյանն ընդգծում է՝ որևէ երկրի ղեկավար չպետք է Հայաստանի փոխարեն որոշումներ կայացնի կամ այդ որոշումների պատճառով վրդովվի։ Իսկ ինչպե՞ս է պաշտոնական Երևանը մտադիր բողոքի նոտային․ Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Արտաքին գործերի նախարարությունից, սակայն մեր նամակներն անպատասխան մնացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան