Փաշինյանի քաղաքական ուժն ամենառուսամետն է եղել՝ նախորդներից․ դա թվերով է ապացուցվում. Դավիթ Անանյան

Լուրեր

26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 21:20
«Թել-Սել»-ը 2025 թվականն ամփոփել է աճի, նորարարության և վստահության նոր ցուցանիշներով
26.06.2026 | 21:09
Իրանը վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերահսկելու իր իրավունքը ու զգուշացրել Պարսից ծոցի երկրներին
26.06.2026 | 20:56
Խորվաթիան վերահաստատել է աջակցությունը ԵՄ-ի հետ ՀՀ խորացող գործընկերությանը. տեղի է ունեցել Սաֆարյան-Մատուշիչ հանդիպում
26.06.2026 | 20:49
Իրանի փոխնախագահ Համիդ Փուրմոհամադին ժամանել է Հայաստան
26.06.2026 | 20:44
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ․ ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
26.06.2026 | 20:30
ՌԴ-ի դրդմամբ այդ ուժերը ՍԴ դիմեցին՝ ապալեգիտիմացնելու ընտրության արդյունքը․ կվերցնեն մանդատները՝ ԱԺ կգնան․ Անահիտ Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 20:14
Մագյարն առաջարկել է գաղտնազերծել Հունգարիայի կոմունիստական ​​շրջանի հատուկ ծառայությունների արխիվները
26.06.2026 | 20:00
Ավինյանը պարգևատրել է Վարազդատ Լալայանին, Արսեն Հարությունյանին, Արթուր Դավթյանին և այլ մարզիկների
26.06.2026 | 19:46
ՔՊ-ն նախընտրական քարոզարշավն իրականացրել է պետական բյուջեի հաշվին․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:34
Մարտի 1-ին մի քանի մահ եղել է «Չերյոմուխա»-ի սխալ օգտագործումից. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 19:25
Զինվորական ծառայությունից խուսափելու գործերով հետազոտությունից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն կարող է սահմանվել
26.06.2026 | 19:17
ԴՕԿ-ը Դանիել Իոաննիսյանին վկայի կարգավիճակով ՍԴ հրավիրելու միջնորդություն ներկայացրեց
26.06.2026 | 19:10
Դրոշներ՝ բոլոր համայնքների մուտքերի մոտ․ ՔՊ-ականների նախագիծն ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում
Բոլորը

Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը ոչ թե արտաքին քաղաքական հաջողություն էր, այլ նախընտրական գրանդիոզ միջոցառում, որը կազմակերպվեց Հայաստանի ինքնիշխանության և սուբյեկտայնության կորստի հաշվին։ Factor TV-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Միասնության թևեր» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանը։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Երևանում 50 երկրի ղեկավարի մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Նիկոլ Փաշինյանի հաղթանակը չէր, Անանյանը նշեց, որ պետք է հստակեցնել «հաղթանակ» հասկացությունը։

«Պետք է նախ ձևակերպենք՝ ի՞նչ ենք, ի՞նչ ի նկատի ունենք՝ ասելով հաղթանակ։ Եթե ի նկատի ունենք, որ նախընտրական միջոցառումների շրջանակում այդպիսի մի գրանդիոզ բան էր նախապատրաստվել և իրականացվել, թերևս, կարող ենք ասել, որ այո՛, հաջողվեց այդպիսի մի նախընտրական շատ մեծ միջոցառում իրականացնել, որի նպատակը, այո՛, նախընտրական էր, բայց այդտեղ պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի հաշվին՝ մեր ինքնիշխանության, մեր սուբյեկտայնության կորստի և մեր ընդհանրապես միջազգային վարկի իջեցնելու հաշվին։ Այսինքն՝ Հայաստանը որպես երկիր շոշափելի որևէ բան չստացավ»,– ընդգծեց նա։

Դավիթ Անանյանի համոզմամբ՝ Հայաստանը գագաթնաժողովից չստացավ որևէ ընդունված բանաձև, ֆինանսական լուրջ օժանդակություն կամ շոշափելի արդյունք։ Փոխարենը, Երևանը դարձավ հարթակ, որտեղ այլ երկրների ղեկավարներ իրացրին իրենց քաղաքական նպատակները՝ հաճախ հակահայաստանյան շեշտադրումներով։

«Մենք չպետք է դառնանք այնպիսի հարթակ, որտեղ որ ցանկացած երկիր ցանկացած երկրի մասին կարող է այդպիսի խոսույթներ անել։ Այստեղ հարցը ոչ թե Ռուսաստանն է, հարցը ոչ թե Ուկրաինան է, այլ այն հարթակը, որը տրամադրվում է իրեն»,– նշեց նա՝ որպես օրինակ բերելով Ադրբեջանի և Ուկրաինայի նախագահների ելույթները, որոնք, ըստ նրա, ունեին հակահայաստանյան և հակահայկական հնչողություն։
Անանյանը պարզաբանեց, որ միջազգային հարաբերություններում, որպես կանոն, հյուրընկալող երկրի շահերը և առաջարկությունները հաշվի են առնվում, մինչդեռ այս դեպքում դա տեղի չի ունեցել։

Պատասխանելով հարցին, թե իրենց կուսակցությունը կշարունակի՞ Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացը, Անանյանը նշեց, որ իրենք առաջնորդվում են ոչ թե տեխնիկական, այլ բովանդակային մոտեցումներով։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն ՀՀ-ին չի սպասում, և անդամակցության առաջարկ չի արվել։

Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը կուսակցության օրակարգում չկա, սակայն Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաիմաստավորման կարիք ունեն։ «ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը պետք է քննարկել Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների շրջանակներում։ Որպես դիրքորոշում՝ ես հիմա ասում եմ, որ մենք այդպիսի օրակարգ մեր քաղաքական օրակարգում չունենք՝ դուրս գալու օրակարգ։ Բայց վերաիմաստավորման օրակարգ Ռուսաստանի Դաշնության հետ, բնականաբար, մենք ունենք»։

Ըստ նրա՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է կառուցվի բացառապես երկրի շահի տեսանկյունից։ «Մենք բոլոր երկրների, բոլոր աշխարհաքաղաքական բևեռների հետ մեր փոխհարաբերությունները կառուցելու ենք միմիայն Հայաստանի շահի տեսանկյունով։ Դնելու ենք սեղանին Հայաստանի շահը և տեսնենք, թե երկրների և աշխարհաքաղաքական բևեռների ո՞ր շահերն են համընկնում մեր շահերի հետ»։
Անդրադառնալով կուսակցության տնտեսական ծրագրին, մասնավորապես ԱԱՀ-ն և շրջանառության հարկը 5% հաստատագրված հարկով փոխարինելու առաջարկին, Դավիթ Անանյանը պարզաբանեց, որ դա տնտեսական մոդելի փոփոխության հետևանք կարող է լինել։

«Դա անհրաժեշտություն է՝ ավելացված արժեքի հարկ և շրջանառության հարկը վերացնելը։ Բայց սրա անհրաժեշտությունն ինչո՞ւ կա, որովհետև մենք ոչ թե ասում ենք՝ եկեք այս հարկերը վերացնենք, այլ ասում ենք՝ եկեք մենք մեր տնտեսության մոդելը փոխենք։ Երբ որ դու սպառման մոդելից գնում ես դեպի արտահանման մոդել, երբ որ արդեն քո սպառումը չի լինում քո տնտեսության դոմինանտ ուժը, արդեն սպառման հարկերն իրենց պատմական առաքելությունը համարում են ավարտված»,– նշեց նա։

Նրա խոսքով՝ փոփոխությունները կլինեն աստիճանական՝ բյուջետային ցնցումներից խուսափելու համար։ Նախատեսվում է նաև ստեղծել զրոյական հարկային ռեժիմով արդյունաբերական գոտիներ (Սյունիք, Տավուշ, Աշոցք), որոնք կգործեն գիտելիքահենք և բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանման ուղղությամբ։ «Արդյունաբերական գոտին միայն պատրանք չի։ Արդյունաբերական գոտիների հայեցակարգը, որ մենք ունենք առանձին մշակած, ինքը տնտեսությունը, ընդհանրապես Հայաստանի կյանքը տրամագրծորեն փոփոխելու բան ունի»,– եզրափակեց Դավիթ Անանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան