Մակրոնը չի՛ սադրել, իրականությունն ասաց՝ ՌԴ-ն չի՛ կատարել իր պարտավորությունը ՀՀ-ի և ԼՂ-ի հանդեպ․ թղթե անվտանգություն էր․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.06.2026 | 00:57
ԱԱ-2026․ Շվեյցարիան ուժեղ էր Բոսնիա և Հերցեգովինայից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 23:30
ԱՄՆ-ը Իրանին 300 միլիարդ դոլար չի վճարելու. Թրամփը հերքել է տարածվող լուրերը
18.06.2026 | 23:13
Քննարկվել են Հայաստանի և «Tennis Europe»-ի համագործակցության ընդլայնման հարցերը
18.06.2026 | 22:53
ԱՄՆ-ն դադարեցրել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը
18.06.2026 | 22:39
ՀՀ-ի և «Tennis Europe»-ի նախագահները քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարները
18.06.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.06.2026 | 22:09
ԱԱ-2026․ Չեխիան չպահպանեց հաղթական հաշիվը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:59
Ոստիկանները պետական ունեցվածքի գողության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ
18.06.2026 | 21:44
Զախարովայի պնդումը անհիմն է. ինչ է «Արծիվ գործընկեր-2026»-ը և ինչ պատրաստություն են անցնում հայ զինվորականները
18.06.2026 | 21:30
Կրեմլում է լուծվում ՀՀ-ի ընտրությունների ճակատագիրը, ոչ՝ ՍԴ-ում․ կատարվեց 60%-40% հարաբերակցությամբ ԱԺ ունենալու խնդիրը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 21:14
ՀՀ և Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչները կարևորել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության խորացումը
18.06.2026 | 21:00
Էրեբունի վարչական շրջանում ծառերի սրսկման աշխատանքներ կիրականացվեն. բնակիչներին կոչ են անում փակել պատուհանները
18.06.2026 | 20:44
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները. Ազիզյան
18.06.2026 | 20:30
Ընդդիմությունը փորձում է ՀՀ-ն հակառուսական դարձնել, պատրաստ է կործանել ՀՀ-ն՝ հանուն իշխանության գալու․ Վաղարշակ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.06.2026 | 20:24
Ռուսաստանը հրթիռների արտադրության հարցում ապավինում է Ադրբեջանի կառավարության կողմից ղեկավարվող ձեռնարկությանը․ United24-ի հետաքննությունը
Բոլորը

Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) գագաթնաժողովը Հայաստանում ոչ թե բարոյական կամ քաղաքական աջակցություն էր, այլ Հայաստանի վարած նոր քաղաքականության շոշափելի արդյունք և հաջողության արձանագրում։ Factor TV-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը։

Անդրադառնալով հարցին, թե կոնկրետ ինչ տվեց գագաթնաժողովը Հայաստանին, Մարգարյանը շեշտեց. «Գիտե՛ք, բարոյական աջակցության և հաղթանակների ժամանակն այլևս մեր համար անցյալում է։ Հիմա բոլոր հաղթանակները և աջակցությունները, դրանք շոշափելի են և ապագային միտված են և ծառայում են հենց Հայաստանի Հանրապետության շահերի իրականացման գործին»։
Փորձագետի համոզմամբ՝ երեք տարի առաջ նման իրադարձություն Հայաստանում տեղի ունենալ չէր կարող։ Գագաթնաժողովի անցկացումը Երևանում հնարավոր դարձավ, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանը մտել են խաղաղության գործընթացի մեջ, և տարածաշրջանը թևակոխել է խաղաղության փուլ։ Մարգարյանի խոսքով՝ սա ոչ միայն միջազգային հարթակ էր, այլև հստակ ուղերձ. «Այսինքն, սա արձանագրում էր առ այն, որ Հայաստանն այլևս առաջ է շարժվում իրատեսական, Եվրոպական միությանը հնարավորինս մերձենալու քաղաքականությունների ուղղությամբ»։

Նա նշեց, որ նախկինում, ինչպես ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Հայաստանն ընկալվում էր որպես Ռուսաստանի ֆորպոստ, սակայն այսօր իրավիճակը փոխվել է։ ԵՔՀ գագաթնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանը որդեգրել է դիվերսիֆիկացման և անվտանգային նոր քաղաքականություն, որի առանցքում խաղաղության օրակարգն է։ «Այն, ինչ մենք այսօր ունենք, և երեկվա [առաջին օրվա] քաղաքական համայնքի գագաթնաժողովն էլ այն հիմքերից մեկն է լինելու, որը ծառայելու է 5 կամ 10 տարի հետո մի ավելի խոշոր, մեծ…»,– նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ այս իրադարձությունները երկարաժամկետ նշանակություն ունեն։

Մարգարյանն անդրադարձավ այն քննադատություններին, թե ցանկացած ինքնիշխան քայլ Հայաստանի կողմից որակվում է որպես «հակառուսական»։ «Յուրաքանչյուր դեպքում, երբ Հայաստանն անում է որևէ քայլ, որը բխում է Հայաստանի շահերից, որոշ շրջանակներ սա որակում են որպես հակառուսականություն։ Իսկ ասացե՛ք, խնդրեմ, ի՞նչ պարամետրերով է չափվում այդ հակառուսականությունը»,– հարցադրում արեց նա։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմը փաստեց, որ Հայաստանի անվտանգության նախկին ճարտարապետությունը թղթից էր, և Ռուսաստանը չկատարեց իր պարտավորությունները։ Այսօր Հայաստանը գնում է լրիվ այլ ճանապարհով՝ դիվերսիֆիկացման, որն արդեն տալիս է իր արդյունքները։

Ինչ վերաբերում է Բելառուսի բողոքի նոտային՝ Ալեն Սիմոնյանի մի հայտարարության պատճառով, փորձագետը կարծում է, որ Հայաստանն այն պետք է արհամարհի։ «Ես կարծում եմ՝ սա առհասարակ Հայաստանը պետք է արհամարհի և բացարձակ… չեմ կարծում, որ այս կոնկրետ իրավիճակին արձագանքել է պետք, որովհետև Բելառուսի նախագահն իր վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մեր սուվերենության, առհասարակ մեր ողբերգությունների նկատմամբ շատ վաղուց է արտահայտել»։
Խոսելով տարածաշրջանային դինամիկայի և Հայաստանի դերի մասին՝ Արմինե Մարգարյանը մեջբերեց վարչապետի այն թեզը, թե պետք է փոխել սեփական աշխարհագրության ընկալումը։

«Դու ինչպե՛ս ես նայում քո աշխարհագրությանը, ինչպե՛ս ես օգտվում քո աշխարհագրության հնարավորություններից, այդպիսին էլ լինում է քո աշխարհագրական, դառնում է քո աշխարհագրական դիրքը։ Եվ հակառակը. եթե դու քո աշխարհագրությունը դիտարկում ես որպես սեպ թուրքական աշխարհի միջև, դու սեպ ես։ Էլ մի՛ զարմացիր, որ դու սեպ ես մնալու, և քեզ սեպ են ընկալելու, և յուրաքանչյուրն իր հարցերը լուծելու է քո հաշվին»,– ընդգծեց նա։

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է կենտրոնանա սեփական շահերի վրա և դադարի մեղադրել Թուրքիային կամ Ադրբեջանին իրենց շահերը հետապնդելու համար։ «Մենք պետք է մեր մասին մտածենք, պրագմատիկ նայելով՝ որտե՛ղ է մեր շահը, ու՞մ հետ է մեզ ավելի ձեռնտու հարաբերությունները խորացնել, ո՞ր ճանապարհով ավելի…»,– եզրափակեց Արմինե Մարգարյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան