ԱԳ փոխնախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել TRIPP-ի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ
Քաղաքականություն
06.05.2026 | 21:43
Մայիսի 6-ին «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերի հետ:
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և նոր նախաձեռնություններով ընդլայնման հեռանկարներին։ Մտքեր են փոխանակվել ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: