Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի թե՛ հաղթանակը, թե՛ պարտությունը Հայաստանի համար լրջագույն սպառնալիքներ է պարունակում»,- «Ռուս-ուկրաինական պատերազմի միջազգային ու հարավկովկասյան պրոյեկտումը» թեմայով քննարկման ժամանակ այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը: «Հաղթանակի պարագայում Ռուսաստանի քաղաքական էլիտան կարող է արբենալ իր հաջողություններով և շատ ավելի արագացնել «ինտեգրացիոն գործընթացները, որոնց վերջնանպատակը Ռուսական կայսրության վերակազմավորումն է, և անբռնազբոսիկ կերպով ուժ գործադրել …

