Երբ պատրաստ կլինի մետրոյի նոր կայարանը. թալանից վերադարձված 750 մլն դրամ ուղղվեց նախագծմանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Երևանի մետրոպոլիտենի նոր՝ Աջափնյակի կայարանի կառուցման նախագծման աշխատանքների համար Երևանի քաղաքային բյուջեից առաջին փուլով կհատկացվի 850 մլն դրամ: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք՝ Գլխավոր դատախազությունը 2019 թվականին հայտնել էր, որ 2017-2018 թվականների ընթացքում Երևանի քաղաքապետարանը, առանց իրավական հիմքի, համայնքային բյուջեից 713 մլն դրամի չափով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի վարկային պարտավորություններն է մարել՝ նույն չափի վնաս պատճառելով համայնքին և առաջացնելով ծանր հետևանքներ: Այս ընկերությունը կապվում է Սաշիկ Սարգսյանի հետ և, այսպես ասած, «կարմիր գծերի» ներդրման և վարորդներից կայանելու համար գումար գանձելու ֆունկցիա է կատարել:

Աջափնյակում՝ «Թումո» կենտրոնի մոտ, նոր կայարանի նախագծման մրցույթը հաղթել է ռուսական խոշոր «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն դոլար: Նախագծման աշխատանքները կսկսվեն մայիսի երկրորդ կեսից: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի խոսքով՝ այն իրականացվելու է 510 օրվա կամ 1.5 տարվա ընթացքում:

1978 թվականից Մետրոպոլիտենում աշխատող Սլավա Մկրտումյանը, որն այժմ տնօրենի խորհրդականն է, նշում է՝ «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը կայարանի կառուցումը նախագծելու է՝ հետագայում զարգացնելու հնարավորությամբ:

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցումը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական խոստումներից էր։ 2023 թվականի աշնանը Երևանի ավագանու հերթական ընտրություններն են, և ստացվում է, որ 5 տարվա ընթացքում նախատեսված խոստումը կյանքի չի կոչվում:

Գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մեր այս հարցին ի պատասխան՝ նշեց․ «Հիմա գործընթացի մեկնարկը տրվել է, տարբեր ծրագրեր, որ իրագործում ենք, տարբեր հանգամանքներ են ի հայտ գալիս, որ ծրագրերը չեն իրագործվում: Այդպես եղավ նաև ավտոբուսների դեպքում»։

Մետրոյի նոր կայարանի կառուցման համար նվազագույնն անհրաժեշտ է 50 մլն դոլար: Երևանի քաղաքային և պետական բյուջեները, ըստ էության, նման հատկացում իրենց թույլ տալ չեն կարող: Մեկ-երկու տարի առաջ քննարկվում էր տարածքը ներդրողի տալու հարցը, որը ոչ միայն մետրոյի կայարան կկառուցի, այլ նաև տարածքը կօգտագործի բիզնես նպատակներով: Հրաչյա Սարգսյանն այժմ նշում է, որ վերջին հաշվարկները ցույց են տվել՝ ներդրումն ու սպասվող եկամուտները չեն լրացնում միմյանց:

Սլավա Մկրտումյանն ասում է՝ մինչև նախագծանախահաշվային աշխատանքները չավարտվեն, հստակ ծախսերը հայտնի չեն լինի:

Դեռ խորհրդային տարիներից մետրոյի «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ տանող թունելներ են կառուցվել: Սակայն անհրաժեշտություն կա Հրազդանի կիրճից դեպի նոր կայարան տանող մետրոկամուրջ կառուցել, առկա թունելներն էլ համապատասխանեցնել չափանիշներին:

Քաղաքապետը նշում է՝ քննարկելու են, թե ինչ միջոցներով են կառուցելու մետրոյի նոր կայարանը: Ի դեպ, Հրաչյա Սարգսյանն օրերս հարցազրույցում նշել էր, որ նոր կայարանի կառուցումը ճոխություն է և առավել նպաստավոր է ֆինանսավորել մետրոյի առկա կայարանների վերանորոգումը: Այսօր, սակայն, Փաշինյանի հետ քննարկումների ընթացքում քաղաքապետն իր տեսակետը չպնդեց՝ ավելի ուշ պարզաբանելով. «Չպնդեցի, քանի որ պայմանավորվածություն կա, որ Աջափնյակի մետրոյի կառուցմանը զուգահեռ՝ նաև վերազինելու ենք մյուս կայարանները»։

Խորհրդային տարիներին մշակված մետրոյի զարգացման ծրագրով նախատեսվել է մինչև 2040 թվականը Երևանում կառուցել մետրոյի 40 կայարան։ Այսօր Երևանի մետրոպոլիտենն ունի ընդամենը տասը կայարան, իսկ արդյո՞ք կկառուցվի 11-րդը, պարզ կլինի առաջիկայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան