Դեկտեմբերի 3-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի տարեվերջյան՝ «Ձմեռնամուտի համերգը»․ տեղեկացնում են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան լրատվական ծառայությունից։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները Հայաստանում կկատարվեն առաջին անգամ։ Ծրագրում Գ․ Հոլսթի, Պ․ Հինդեմիթի, Դ․ Լիգետիի, Վ․ Տորմիսի, Ա․ Պյարտի, Վ․ Բուխենբերգի, Մ․ Օստրժիգայի ստեղծագործություններն են։ «20-րդ դարի արեւմտաեվրոպական …