«Մա՛մ, հանգիստ գնա՞մ դասի, թե՞ կարող ա պապային բաց թողնեն»․ երեխաները վախենում են կալանավորված հորից

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Տարիներ շարունակ ընտանեկան բռնության ենթարկված կինը իր և իր ծնողների դեմ բռնության գործով դատական նիստին գալուց առաջ SMS հաղորդագրություն է ստացել անչափահաս դստերից․ «Մամ, հանգիստ գնա՞մ դասի, թե՞ կարող ա պապային բաց թողնեն»։ Ի․Ա․-ի խոսքով՝ երեխաները գիտեն, որ նիստի ընթացքում քննարկվելու է նախկին ամուսնուն կալանքից արձակելու վերաբերյալ միջնորդությունը և անհանգստացած են, որ հայրը կարող է ազատության մեջ հայտնվել։ «Էրեխեքը վախենում են իրենից, չեն ուզում բացարձակ ոչ մի շփում իր հետ»,-Factor.am-ին ասաց մայրը։ 

Ապրիլի 26-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում ցուցմունք տվեց գործով ամբաստանյալը և պատմեց տեղի ունեցած հանցագործությունների ընթացքի վերաբերյալ իր տարբերակը։ Կնոջ հորը ծեծելու դրվագի վերաբերյալ Վ․Ա․-ն նշեց, որ վիճակաբության պատճառը եղել է կնոջ՝ ամուսնալուծվելու ցանկությունը։ Ամուսինը աշխատանքից վերադառնալուց նկատել է, որ կինը իրերը հավաքել և երեխաների հետ հեռացել է տնից, գնացել է աներոջ հետ պարզաբանելու իրավիճակը։ Ամբաստանյալը նշեց, որ աներոջ տուն այցելելիս օղի է տարել, սակայն նշեց, թե չի խմել։ 

Նրա խոսքով՝ կնոջ հայրը կացինով իր գլխին է հարվածել երեք անգամ, որից հետո ինքը կարողացել է խլել նրա ձեռքից կացինը, նետել մի կողմ և ծեծել տարեց տղամարդուն ձեռքերով և ոտքերով։ «Աստծով եմ երդվում՝ չեմ հասկացել, թե ոնց եմ կացինը վերցրել ձեռքից, բնազդով եմ վերցրել ու շպրտել։ Լավ ծեծել եմ, ես սպորտսմեն տղա եմ»,- վստահեցնում է ամբաստանյալը։ Ցուցմունքի ընթացքում նա բազմիցս էր հիշատակում աստծուն, երբեմն խաչակնքվում էր, երբեմն խոսքը ընդմիջում էր «Վա՜խ, Աստված ջան, ինձ ների իմ մեղքերի համար» արտահայտություններով։

Ծեծված աներոջը ամբաստանյալը թողել է տան հատակին, քանի որ իր խոսքով՝ ցանկալի չէր նրան տեղաշարժելը, հավանաբար կոտրվածքներ է ունեցել։ Ամբաստանյալը նշեց, որ ինքը փորձել է օգնություն ցուցաբերել ծեծվածին, սակայն Շտապ օգնություն չի զանգել, փոխարենը զրուցել է աներոջ հետ, ապա պառկել է քնելու, քանի որ երկար ճանապարհից էր եկել։ Ավելի ուշ, երբ տուն է եկել զոքանչը և վիճաբանել է փեսայի հետ, Վ․Ա․-ն նրան էլ է մի քանի անգամ հարվածել։ «Չեմ ծեծել, հարվածել եմ այտին, թևերին, Աստված վկա՝ զղջում եմ դրա համար»,- ասաց ամբաստանյալը։ Նրա խոսքով՝ ինքը զոքանչին նախկինում մոր պես է վերաբերվել, լավ հարաբերություններ են ունեցել․ «Իմ մայրը մահացած է, ես զոքանչիս հաճախ որպես մայր եմ դիմել։ Իրենք վատ ժողովուրդ չեն, էս դատերի ընթացքում դարձան վատը»։ 

Վ․Ա․-ի խոսքը՝ դեպքից մոտ մեկ շաբաթ անց ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, խոստովանել արարքը։ Սույն քրեական գործով նա կալանավորվել է, սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ կալանքից ազատվել է և մոտ մեկ ամիս անց կրկին բռնություն է կիրառել կնոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Դեպքի օրը Վ․Ա․-ն այցելել է կնոջ քեռու տուն, նրան ուղեկցել է մի կին, ով ինքն է դռան զանգը սեղմել, քանի որ գիտեր՝ իրեն  տեսնելով դուռը չեն բացի։ Բացելուց հետո կինը հեռացել է, իսկ Վ․Ա․-ն մտել է ներս և հայտարարել է, որ եկել է իր երեխաներին տեսնելու։ Ապա դարձյալ վեճ է եղել և իր խոսքով՝ կնոջ քեռին դանակը ձեռքին հարձակվել է իր վրա, որից նա խլել է դանակը և ծեծել իր վրա հարձակվողներին։ Կինը բոլորովին այլ տարբերակ է ներկայացնում․ նա Factor.am-ին ասաց, որ իրականում Վ․Ա․-ն իր հետ է դանակը բերել և դրանով հարվածել է նախ իրեն, ապա և իր մորը։ Վ․Ա․-ն նաև ծեծել է կնոջ՝ տեսողություն կորցրած քեռուն։ Ամբաստանյալը մեղադրող դատախազների հարցերին պատասխանելիս ի վերջո ընդունեց, որ դանակով հարվածել է կնոջը և զոքանչին։ «Դե եթե դանակը իմ ձեռն ա եղել, ուրեմն ես եմ խփել»,- ասաց նա։ 

Ամբաստանյալը  դեռ նախորդ նիստին միջնորդել էր փոխել իր խափանման միջոցը և ազատել իրեն կալանքից, քանի որ առողջական խնդիրներ են առաջացել և նա բուժման կարիք ունի։ Մեղադրող դատախազը ևս մեկ անգամ առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ ամբաստանյալի ցուցմունքից ակնհայտ դարձավ, որ դեռևս առկա է ատելություն նախկին կնոջ ընտանիքի նկատմամբ, և ազատ արձակվելու դեպքում Վ․Ա․-ն կարող է կրկին հանցագործություն կատարել։ 

Ցուցմունքի ընթացքում ամբաստանյալը հաճախ կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ էր անում, քննարկում էր նրա արտաքին տեքսը և այնպիսի հարցեր, որոնք գործին չեն վերաբերում։ Դատավոր Աննա Դանիբեկյանը երբեմն-երբեմն նկատողություններ էր անում, հատկապես երբ տուժողի ներկայացուցիչ փաստաբանն էր պահանջում հարգալից վերաբերմունք դատավարության կողմերի նկատմամբ։ 

Դատավորը մերժեց ամբաստանյալի միջնորդությունը և կողմերին խնդրեց պատրաստվել ճառերով հանդես գալուն, որը տեղի կունենա հաջորդ դատական նիստին՝ մայիսի  6-ին՝ 17։30-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի 

Ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ Factor.am-ի մյուս հրապարակումները կարդացեք հետևյալ հղումներով՝

Կնոջը ինքնասպանության փորձի հասցրած ամուսինը չի ներկայանում դատարան

5 երեխաների մայրը դարձյալ զրկվեց օրվա աշխատավարձից՝ դատարան ներկայանալու պատճառով

«Ես չեմ ամաչում, բռնարարը պետք է ամաչի»․ ամուսինը հարկադրաբար խուզել է կնոջ գլուխը

Դատաքննությունը սկսվեց և ավարտվեց մեկ օրում․ բռնարար տղամարդը մեղավոր ճանաչվեց